Рубрика: Ճամփորդություններ

Հիշողություններս

Այս ուրախ ու շարժուն արատեսյան ճամփորդությունից ձեռք բերեցի շատ հիշողություններ ու վառ էմոցիաներ՝ ինչը կյանքում ինձ համար ամենագնահատելին է: Խումբը փոքր էր, ինչը մեզ ստիպում էր լինել ավելի պատասխանատու միմյանց հանդեպ, դրա շնորհիվ իրար ավելի լավ ճանաչեցինք ու հարազատ դարձանք: Օրս սկսվում էր առավոտյան շա՜տ շուտ, քանի որ պետք է վայելեինք լուսաբացը ու իհարկե օրվա հերթապահներով նախաճաշ պատրաստեինք մեր ըներների համար: Օրվա ընթացքում խաղեր էինք խաղում, պատմություններ պատմում իրար, զբոսնում տարածքով, լուսանկարվում: Իսկ երեկոյան իհարկե վայելում էինք ամենահաճելի պահը՝ խարույկի մոտ հավաքվելը, զրուցելը, երգել ու պարելը:

Ինձ համար արատեսյան ամենատպավորիչ պահը հոսանքին հակառակ շարժվելն էր, անկեղծ եմ ասում վաղուց այդպիսի էքստրիմ չէի զգացել: Մենք առաջին խմբերից մեկն էինք՝ ով հաղթահարեց այդ դժվարին ու միաժամանակ շշմեցնող գեղեցիկ ճանապարհը: Վախենալու էր, ցուրտ էր, բայց նպատակ ունեինք: Երբ ավարտվեց գետը առաջ եկավ մեկ այլ էքստրիմալ փորձություն, որը սարալանջը բարձրանալն էր: Ամեն դեպքում երբ միասին, իրար օգնելով հաղթահարեցինք այդ ամենը ու վերևից նայեցինք մեր անցած ճանապարհը շատ հպարտ էինք:

Լուսանկարները՝ Վիկտորյա Սուքիասյանի