Рубрика: Без рубрики, Անգլերեն

21.04.2022

Task 1 Put the verb into the correct form : present perfect (simple or continuous) or past simple.

  1. Tom went to the cinema yesterday.
  2. John is playing a game of tennis. He has been playing for 2 hours.
  3. I booked the tickets two weeks ago for the concert in Vienna.
  4. The teacher has been speaking English since the beginning of this lesson.
  5. In your life, how many countries have you visited?
  6. The Bank opened a branch in the new shopping centre last month.
  7. The bus is late and Julie is cold. She has been waiting for 10 minutes.
  8. Caroline has been worked here between 2003 and 2006.
  9. Before boarding, John bought a book to read during the flight.

10.So far today, I have been learned several new words in English.

Task 3 Complete the sentences with the correct form of ‘used’ and the verb in brackets.

Ex: 1) T envíoom______________ (take) the bus, now ,,he walks. → Tom used to take the bus …

2) Sue hates computers. She isn’t ___________them. → She isn’t used to them.

  1. My grandmother used to write by hand. Now she uses a computer.
  2. Bob is very busy in his new job. He isn’t used to be so busy.
  3. I’ve just got my first job. Now I’ll have used to have work regular hours.
  4. Driving is difficult for Tom in England. He isn’t used to driving on the left..
  5. When Peter was young, he used to ride a bicycle to school.
  6. Asian people often find our food tasteless. They used to eat spicy food.
  7. Computers used to be very expensive. Now the prices have dropped.
  8. English is used a lot in business. We used to speak it at meetings.
  9. During my childhood, I used to spend a lot of time with my grandparents.
    10.Maria thought that she would never live in New York.
Рубрика: Հայոց լեզու (խորացված)

Քերականություն

գավաթ, տենդ, նստվածք, գոմ, թել, նախասրահ, գավիթ, դերձան, գահույք, փարախ, ըմպանակ, մրուր, դողէրոցք, գլան

գավաթ — ըմպանակ

փարախ — գոմ

նստվածք — մրուր

տենդ — դողէրոցք

թել — դերձան

նախասրահ — գավիթ

դրասանգ, նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, սյուք, եղեռն, եղեգն, եղերերգ, շամբ, երիվար, ծաղկաշղթա, զեփյուռ։, յասաման

դրասանգ — ծաղկաշղթա

նժույգ — երիվար

նախճիր — եղեռն

եղրևանի — յասաման

եղեգն — շամբ

անլուրջ, համր, արտառոց, անհրապույր, անիրավ, տհաճ, անդադար, անապական, անարդար, անբարբառ, անսփոփ, մաքուր, անդուլ, անհեթեթ

անլուրջ

համր

արտառոց

անհրապույր

անիրավ

տհաճ

անդադար

անապական

Рубрика: Հայոց լեզու (խորացված)

Ինչպես եմ ես մոտիվացվում

Նախորդ նյութումս արդեն իսկ ասել եմ, որ ըստ իս մոտվացիան չափից շատ անձնական զգացողություն է, թե մոտիվացվելու, և թե մոտիվացնելու համար: Ըստ իս ես շատ մոտիվացնող մարդ եմ, ինչպես նաև հեշտ եմ մոտիվացվում: Ամենից շատ սիրում եմ մոտիվացվել հենց ինքս իմ ոգևորությունից, ինքս իմ արդյունքը տեսնելուց: Չեմ կարող ասել, որ երբեմն լուրջ խնդիր եմ ունենում, որպեսզի ինչ-որ մեկը ինձ մոտիվացնի, հիմնականում բավարարվում եմ ինքս իմ մտորումներով և մոտիվացիաներով:

Մոտիվացիա և պարտականություն

Մոտիվացիայի պարտավորվածությունն արդեն իսկ մեծ է, օրինակ ես, եթե ինչ-որ մեկի մոտ ցույց տամ իմ մոտիվացված աստիճանը ու պատմեմ թե ինչքան ոգևորված եմ սկսածովս,արդեն իսկ ինձ պարտավորված մ զգալու, արդյունքը ցույց տալու համար:

Рубрика: Հայոց լեզու (խորացված)

Մոտիվացիա. Թարգմանություն

Մոտիվացիան մարդկանց հաժողության մեծ մասն է, աշխատանքի 50%-ը, ինչպես նաև գործի զարգացման հիմնական նախադրյալը: Ըստ իս մարդկանց մոտիվացիոն համակարգերը չափից շատ ինտիվիդուալ են և չեն կարող ստեղծվել օրենքներ, ըստ որոնք մարդը միշտ կկարողանա իրեն պահել մոտիվացված վիճակում: Մոտիվացիան անհատական զգացում է, որոշները մոտիվացվում են սեփփական պատկերացումներից, որոշները մյուսի հաջողություններից, իսկ որոշներն էլ ֆիլմերից:

Ինչևէ, կան առաջարկներ ու բացատրություններ, թե ինչպես կարելի է մոտիվացվել, ես ձեզ կներկայացնեմ այդ նյութերից մեկի թարգամնությունը:

Ի՞նչ է մոտիվացիան և որտեղից է այն գալիս:

Մոտիվացիան այն շարժիչ ուժն է, որը ստիպում է մեզ ինչ-որ բան ցանկանալ: Որոշ մարդիկ կարծում են, որ ցանկությունն ու մոտիվացիան նույնն են: Բայց դա այդպես չէ։

Ցանկությունն ի հայտ է գալիս, երբ մարդը գիտակցաբար ինչ-որ բան է ուզում (և իդեալականորեն որոշ քայլեր է ձեռնարկում դա ստանալու համար): Մոտիվացիա առաջացել է «մոտիվ» բառից։ Այս բառի ամենապարզ սահմանումը հետևյալն է. «Շարժառիթը օբյեկտիվացված կարիք է»:

Ասում են նաև, որ շարժառիթն այն է, որը գործում է որպես գործունեության իմաստ։

Պյոտր Ուսպենսկին գրել է, որ շարժառիթն այն է, երբ իսկապես ուզում ես ապրել նոր ձևով, կամ ամբողջովին անտանելի է ապրել հին ձևով:

Այսինքն՝ մարդուն ծանրաբեռնում է առկա իրավիճակի անհամապատասխանությունը, կամ պոտենցիալ փոփոխություններից ակնկալում է ցանկալի բան։

Рубрика: Ուսումնական պլան

Անհատական ուսման պլան.

Անհատակական ուսման պլանս շատ հագեցած է:

Ընտրությամբ դասաժամերս են՝

1.Հայոց լեզվի քերականություն

2. Պատմություն

Ակումբերից՝

Ակները

Անհատական ուսման պլանիս մի մաս կարող է կազմել նաև Սովորող-սովորեցնող նախագիծը, ըստ որի արդեն մի քանի ամիս է, որ դասավանդում եմ Ավագ դպրոցում

Դպրոցից դուրս նաև աշխատում եմ, որպես SMM մասնագետ, տուրիստական կազմակերպությունում:

Նվագում եմ կիթառ, երբեմն էլ համերգներ եմ ունենում հենց կրթահամալիրում ու ոչ միայն:

Рубрика: Էկոլոգիա

Մարդկության ամենաազդեցիկ համաճարակները. Աղետները՝ համաճարակների պատճառով.

Համաճարակէպիդեմիա, միատեսակ վարակիչ հիվանդությունների իրար հաջորդող պրոցես, որն արտահայտվում է որևէ կոլեկտիվում, բնակավայրում, շրջանում կամ երկրում դրանց նշանակալի տարածմամբ։ Համաճարակի բռնկմանը նպաստող նախադրյալներն են սանիտարական կանոնների խախտումը, վարակի աղբյուրների, փոխանցողների և բնակչության ընկալունության առկայությունը, առողջապահական օրգանների անբավարար կանխարգելիչ աշխատանքը և այլն։

Համաճարակները 20-րդ դարում:

Խոլերայի վեցերորդ համաճարակը

1899–1923 թվականների ընթացքում կտրուկ աճեց խոլերայի վեցերորդ համաճարակը: Այդ տարիներին հատկապես մեծ ազդեցություն ունեցավ Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի վրա: Ըստ նախահաշիվների գրանցվել է 800.000 մահվան դեպքեր:

Խոլերան սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է։ Հայրենիքը համարվում է Գանգես և Բրահմապուտրա գետերի ստորին մասը Հնդկաստանում։

Լետարգիկ էնցեֆալիտշ

1915–1926 թվականների ընթացքում ի հայտ եկավ Լետարգիկ էնցեֆալիտշ համաճարակը: Այն ազդեց ամբողջ աշխարհի վրա: Ըստ նախահաշիվների համաճարակի հետևանքով գրանցվել է 1.5միլիոն մահ:

Էնցեֆալիտ, գլխուղեղի բորբոքում: Ծանրությունը փոփոխական է։ Ախտանշանները կարող են ներառել՝ գլխացավ, տենդ, շփոթություն, ծռված պարանոց և փսխում։ Բարդությունները կարող են ներառել՝ էպիլեպտիկ նոպա, հալյուցինացիաներ, խոսակցական խնդիրներ, ամնեզիա և լսողության խնդիրներ։

Իսպանական գրիպ


1918–1920 թվականների ընթացքում հայտվեց Իսպանական գրիպը, որի ազդեցությունը զգացվեց ամբողջ աշխարհում: ստ նախահաշիվների համաճարակի հետևանքով գրանցվել է 100,000,000-ից ավել մահ:

Իսպանական գրիպը Մարդկության պատմության մեջ ամենամասշտաբային գրիպի համավարակն էր, ինչպես վարակվածների քանակով, այնպես էլ մահացությունների թվով։


Рубрика: Դասավանդում

Դասավանդման հաշվետվություն. Մարտ

Սիրելի ու առօրյա դարձած դասավանդման ընթացքը շարունակվում է, էլ ավելի սիրելի ու հմուտ դառնալով:

Աշակերտների սիրելի պարերը նույնիսկ վերափոխվել ու նոր շունչ են առել, հիմա աշակերտ ընկերներս ավելի շատ նախընտրում են Աղքտի քոչարին, 12ոտքը, Լաչինը և այլն:

Ամսվա ընթացքում նաև ճամփորդել եմ դեպի Ծաղկունք, ուսուցիչների հետ միասին, Ծիսական հարսանիք նախագծով՝ տեղացիներին ուսուցանելու ազգայինը, ծանոթացնելու մեր ապագայում նախատեսվող ծիսական հարսանիքի մանրամասների հետ:

Օր առաջին՝

Օր երկրորդ ՝

Ակներ — ով ունեցանք նաև գեղեցիկ ու բավական պատասխանատու համերգներ, որոնցից մեկը կարելի է ասել նույնիսկ մենահամերգ էր: Հաճելի է, երբ աշխատանքիդ արդյունքը տեսնում և զգում ես:

Մասնակցել եմ բոլոր առավոտյան պարապմունքներին, ուրբաթ-համերգներին, ինչպես նաև առավոտյան ժամերգություններին, որոնցից մի քանիսին էլ մասնակցություն եմ ունեցել, Ակներ խմբիս հետ միասին:

Рубрика: Հայոց լեզու (խորացված), Հետազոտական աշխատանք, Ուսումնասիրություններ, Պատմություն

Հետազոտական աշխատանք. Տարազներ

Ներածություն

   Ինձ հետաքրքրեց այս թեման քանի որ տարազը պատմում է ազգերի մշակույթի մասին ու քանի որ մեր դասագրքերում չկա որևէ տեղեկություն տարազների վերաբերյալ: Կարծում եմ մեր տարազներին պետք է առավել ուշադրություն դարձնենք ու պահպանենք:

                         Տարազների ընդհանուր բնութագիրը

   Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խորհրդանիշ է, որը տարբերվում է իր գույնով, հարդարանքով, զարդերով, զարդանախշերով, սանրվածքով, դաջվածքներով և այլն: Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։ Ձեզ կներկայացնեմ տարբեր ժողովուրդների, ու տարածաշրջանների տարազների մի քանի օրինակ:

   Բոլոր տարազախմբերում էլ տարազը կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից և զարդարանքից, ագանելիքից (գուլպա, ոտնաման, տղամարդկանցը` նաև ոտքի փաթաթան, սռնապան): Տարբերությունները ոճավորման մեջ են, իսկ հագուստի ոճը դրսևորվել է ձևվածքային լուծման, հիմնական ձևերի, հագնելու եղանակի, գունային համադրության, գեղազարդման եղանակների մեջ

                                              

Հայկական տարազ 

   Հայկական տարազը շատ բազմաբնույթ է: Հայաստանը չի ունեցել համահայկական տարազ, այսինքն՝ Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, իսկ այդ նահանգի գավառները ունեին միայն իրենց բնորոշ տարազներ , որոնք տարբերվում էին յուրահատուկ զարդանախշերով, գույներով : Ըստ տիպի` հայկական տարազը արձակ է, բաց, զգեստն ունի կտրվածքներ առջևից, կողքերից: Ըստ ոճային բնութագրի` ուրվագիծն ազատ է, գունային գամայում գերակշռում են կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն, դեղին գույները: Տարազի վրա գտվող յուրաքանչյուր զարդանախշ ունի իր բացատրությունը: Օրինակ՝ քառակուսին ներկայացված է իբրև աշխարհի չորս կողմերը ու տարվա չորս եղանակները, կետանախշը մեկնաբանվել է իբրև սկիզբելակետ և նախահիմք: Սոցիալական խմբերի տարազների տարբերությունը արտահայտվել է տարազի որակով, ինչպես նաև տարազի վրա նշանավոր զարդանախշերի առկայությամբ: Տարազը արտահայտել է մարդու կենսակերպը: Օրինակ՝ եթե կինը հարուստ էր, ապա նրա տարազը զարդարված էր ոսկե ու արծաթե թելերով: Տարազի գույնից կարելի էր որոշել նրա ամսունական կարգավիճակը:

   Ժողովուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային և սեռային որոշակի խմբի հագուստին՝ հատկապես հոգ տանելով չամուսնացած աղջիկների և տղաների, հարսների հագուստ-կապուստին: Տոնածիսական հագուստը ունեցել է հմայական, պահպանական ֆունկցիա՝ նպատակ հետապնդելով զերծ պահել կրողին չար ուժերից:

   Այսօր ավանդական հայկական տարազի օգտագործման միակ տարբերակը հանրությանը ներկայացվում է ազգային երգի ու պարի խմբերի միջոցով: Նաև մեր օրերում սկսել են ազգային տարազներին բնորոշ յուրահատուկ զարդերը ու նախշերը օգտագործել  որպես նորաձություն:

Զանգեզուրի տարազը

   Սովորաբար կար 2 տեսակի հագուստ ՝ տնամիջի (լիավուր) և մարդամիջի (դսնավուր)։ Որքան հասարակ, մաշված կարող էր լինել առաջինը, այդքան կոկիկ և թանկագին էր երկրորդը։ Ամենաունևոր ընտանիքի անդամները անգամ տանը թանկարժեք շոր չէին հագնի։ Հետաքրքիր է, որ նման կերպ հագնվելը ժլատությունից չէր, այլ բամբասանքից խուսափելու ձև։ Մի քանի ձեռք զգեստ ունենալու սովորությունե գրեթե չկար. մինչև վերջնականապես չմաշվեր առաջինը, չէր կարվի երկրորդը։

   Զանգեզուրի կանանց տարազը ինքնատիպ հայկականն է, բացի ծանրաբեռնված գլխահարդարանքից, որը ազդեցությունն է մահմեդական հարևաների։ Աղջիկները, հարսները մեծաշասամբ կրում էին կարմիր, իսկ մեծահասակները՝ մուգ գույներ։ Աղջիկները չունեին գլխահարդարանք կրելու իրավունք, կարող էին միան գցել կարմիր կամ սպիտակ թաշկինակ։

  Արխալուղը վերնազգեստ-թիկնոց է, մեծամասամբ կարմիր շալից էր, աստառը՝ չթից, հարուստներինը՝ մետաքսից։ Տնամիջի արխալուղը կարվում էր չթից, ավելի հասարակ չթի աստառով։ Բաղկացած է 3 մասից՝ մեջք և երկու փեշ։ Փեշերը մեջքից երկիւ անգամ նեղ էին, մեջքին ամրանում էին մինչև գոտկատեղը։ Կուրծքը եռանկյունաձև բաց էր, կոկվում էր գոտկատեղի մոտ՝ 2-6 արծաթե մետաղադրամով, որոնց ծառայում էին որպես կոճակ։ Թևքերը հասնում էին մինչև մատների ծայրերը, բայց արմունկից եռանկյունաձև կտրված էին։ Զարդարվիւմ էին արծաթե թելի ոլորվածքով և արծաթե գնդաձև կոճակներով։ Արխալուղի բոլոր եզրերից կարվում էր կանաչ կամ կարմիր ժապավեն։ Հարսանեկան արխալուղը, որը հագնում էին մեկ այլ արխալուղի վրայից, չուներ երկար թևքեր, դրանք հասնում էին մինչև արմունկը, առանց կոճակների էր, մետաքսյա։ Արխալուղը հագնիւմ էին շապիկի վրայից, որը կարվում էր կարմիր կտորից, հասնում էր մինչև ոտնաթաթը։Դեռահասների գոտին մետաքսից էր, մեծերինը՝ շալից։ Կրծքին կրում էին էախա։ Բաղկացած էր 2 շար մետաղադրամներից, ամեն շարում՝ 12 հատ։ Դրամները ամրացվում էին ղայթանին, այնուհետև կարվում բարակ կտորի վրա։Կանայք տարվա մեծ մասը անցկացնում էին ոտաբոբիկ և միայն ձմեռվա տոն օրերին կարող էին հագնել գոուլպա և չմուշկ։ Եթե որևէ մեկը ամռանը ոտնաման հագներ, ապա նրան կծաղրեին, թե ուզում է հարստությունը ցուցադրել։

Արարատյան տարազ

    Արարատյան տարազի ընդգրկման շրջանակներն են Արարատյան դաշտը, Երևանը, Կոտայքը, Թիֆլիսը, Պարսկահայքն ու Իրանի հայ գաղութները: Արարատյան տարազի գեղջկական և քաղաքային կանացի ամենօրյա և տոնական շրջազգեստը մեծամասամբ միակտոր էր: Արարատյան հովտում, Երևանում և Պարսկահայքում դրա կրծքի մասը փակ էր, Թիֆլիսում` կիսաբաց: Տոնական շրջազգեստի վրայից կապվում էր գոտի, որի երկու երկար ծայրերը կամ կցված երկու ասեղնագործ ժապավենները կախվում  – հավասարվում են քղանցքին` իբր երբեմնի գոգնոցի խորհրդանիշ զարդեր: Գյուղական բնակավայրերում շրջազգեստի վրայից հագնում էին երկար, իսկ քաղաքներում` կարճ բաճկոնանման վերարկու:

   Երևանցու հարուստ կնոջ տարազը ամբողջովին ասեղնագործված էր գունավոր մետաքսե թելերով: Գլխի հարդարանքը` կոպին նուրբ ասեղնագործած էր լինում, կամ պարզապես թավիշից էր լինում: Նրա կենտրոնում ամրացնում էին մեկ կամ երկու ադամանդե քորոց, ճակատին կապում էին ոսկե դրամների շարան, գլխին գցում էին շատ նուրբ չիքիլա:

Տուրուբերանի տարազ

   Տարազի հիմնական մասը վերնազգեստ-անթարին է, որը կարվում է մետաքսից, մանուսայից կամ չթից: Գործածական էին երկար, կարճ և տաք անթարիները, որոնք օգտագործվում էին ոչ միայն տաքության համար, այլ նաև որպես ունեվորության նշան: Վերնազգեստի կողքերին կային միչև գոտկատեղը հասնող ճեղքեր, որոնց եզրերին ներսից կարվում էին չորս սմ երկարությամբ կապույտ բամբակյա կտոր՝ եզրերը ավելի ամուր պահելու ու ձիգ տեսք տալու համար: Աղջիկները գլխին գցում են ութ սմ երկարություն ունեցող սպիտակ դաջազարդ գլխաշոր, եռանկյուն ծալված: Մազերը յոթ կամ ութ հյուսք էին անում:

Վասպուրականի տարազ

   Վասպուրականի տարազի հիմնական գույնի կարմիրն էր: Կանանց տարազի իշխող ձևը շրջազգեստներն էին գոգնոցնեթով փաթաթված: Տոն օրերին կանայք հագնում էին երկուսից հինգ զբուն (բաճկոն), որոնք գույները պետք է երևային: Հագնում էին հիմնականում կարմիր ոտաշոր, վրայից ոտնամաններ: Աղջիկներն ունեցել են 15-20 ծամ հյուս, որոնք հասել են մինչև գոտկատեղ և ծածկել են մեջքը:

   Կանանց  և  աղջիկների  գլխի  հարդարանքը  տարբերվել է:  Աղջիկները  կրել  են ֆեսանման  գլխարկներ՝ բազմաթիվ  զարդերով:  Պարանոցը,  կուրծքը   և բազուկները  զարդարվել  են  մի քանի  շարք արծաթե վզնոցներով և ապարանջաններով: Երբ աղջիկը ամուսնանում էր, նրա գլուխը ծածկում էին տարբեր լաչակներով (չամբար), որոնք նույնպես ասեղնագործված էին լինում գունավոր թելերով ու ուլունքազարդ ծոպերով:

   Վասպուրականի անբաժանալի մասն էին կազմում մեծ ճաշակով ու վարպետությամբ պատրաստված զարդերը: Վասպուրականի ոսկերիչներն օգտագործում էին թանկարժեք քարեր` փիրուզ, մարջան, զմրուխտ, ինչպես նաև կարմիր և կապույտ ուլունքներ: Վարպետները տարազն ասեղնագործում էին վերից վար` գլխի հարդարանքից սկսած մինչև ոտնամանները:

Կանացի ու տղամարդու հայկական տարազները

Տղամարդու հայկական տարազ

   Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ): Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։

Կանացի հայկական տարազ

   Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ: Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։

   Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը: Միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը: Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։Հայ կնոջ տարազ Հայկական մշակույթ:

Հայ ժողովրդի տարազային քարտեզ