Рубрика: Հայոց լեզու

Հունական փոխառություննեեր

1․Ո՞վ է Մավզոլը։

Մավզոլը պատմական անձնավորություն էր, ինչպես նաև բռնակալ:

2․ Քանի իմաստ ունի մավզոլեյ բառը, գրիր դրանք։

Մավզոլեյ բառը ունի երկու իմաստ՝ 1.Մավզոլ թագավորի դամբարան, 2.հրաշալի կերտվածքով դամբարան:

3․ Ո՞ւմ անունից է առաջացել ակադեմիա բառը։

Ակադեմոսի անունից է առաջացել ակադեմիա բառը, նա դիցաբանական հերոս է:

4․ Որտե՞ղ էր Պլատոնը կազմակերպում իր դասերը։

Նա իր դասերը կազմակերպում էր Ակադեմոսի անվան զբոսայգում:

5․ Իմաստային ի՞նչ կապ ունեն ակադեմիա և ճեմարան բառերը։

Երկուսն էլ ուսումնական հաստատություններ են, որոնք գտնվում են այգում:

6․Լատիներերն ի՞նչ ասացվածքի ես հանդիպել, սովորոիր այն, ո՞վ է հեղինակը։

Պլատոնն ընկերս է, սակայն ճշմարտությունն ավելի եմ սիրում:

Amicus Plato, sed magis amica veritas.

Կարդալ, կատարել առաջադրանքները։

Рубрика: Էկոլոգիա

Ջրային էլեկտրակայանները

Ջրային էլեկտրակայանները Էլեկտրակայանների տեսակ են, որտեղ ջրի հոսքի էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի; Հիդրոէներգետիկայի զարգացման առաջնորդներն են՝ Չինաստանը, ԿանադաՆ և մի շարք այլ երկրներ:

Երեք կիրճ

Այն գտնվում է Չինաստանում՝ Յանցզի գետի վրա, որը երկարությամբ երրորդն է աշխարհում։ Երեք կիրճ ջրամբարի բետոնե ամբարտակը խոշորագույններից է աշխարհում։ Ջրամբարը լցնելիս այնտեղից տեղափոխվել է 1,3 մլն մարդ, որն ամենամեծ վերաբնակեցումն է արհեստական կառույցների կառուցման պատմության մեջ։ «Երեք կիրճ» հիդրոէլեկտրակայանը հսկայական նշանակություն ունի Չինաստանի տնտեսության համար։ Այն արտադրում է Չինաստանի էլեկտրաէներգիայի մեծ մասը և դարձել է Չինաստանի էներգահամակարգի միացյալ կենտրոնը։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ հէկերից պետք է պահել 10 % էլեկտրականություն։ Սակայն կառուցման 20 տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սպառումը կտրուկ աճեց, և 2011 թվականին հէկը գործադրեց Չինաստանի էլեկտրանէներգիայի միայն 1,7 %-ը։ Երեք կիրճ էլեկտրակայանը 1 կվտ/ժ էլեկտրաէներգիա ստանալու համար վառում է 366 գրամ ածուխ, ինչպես ենթադրվում է՝ մտնելով մրցադաշտ էլեկտրակայանը կհանգեցնի սպառման 31 մլն տոննա ածուխի կրճատման, ինչի արդյունքում մթնոլորտ չի թափվի 100 մլն տոննա թունավոր գազեր, միլիոնավոր տոննա փոշի, 1 միլիոն տոննա ծծմբի երկօքսիդ, 370 հազար տոննա ազոտական օքսիդ և այլն։ Նաև հայտարարվել է, որ Յանցզի գետի մակարդակի բարձրացուման հետևանքով ջրամբարին թույլ կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել, որը նաև թույլ կտա նվազեցնել մթնոլորտային արտանետումների քանակը։ Ջերմաստիճանի փոփոխության և ջրային ռեժիմի հետևանքով «Երեք կիրճ» էլեկտրակայանը ազդում է մի շարք ձկնատեսակների վրա։ Ինչ վերաբերում է չինական գետի դելֆինին, որը ամենայն հավանականությամբ վերացել է հէկի կառուցման սկզբում, ենթադրվում է, որ ջրամբարի կառուցումը վերջնականապես կոչնչացնի այդ տեսակը։

Բելու Մոնտի

Այն դեռ կառուցման փուլում է և գտնվում է Բրազիլիայի Պարա նահանգում, որի սահմանված հզորությունը 11,2 գվ է։ Գտնվում է Ամազոն գետի վրա՝ Ալտամիրա քաղաքի մոտ։ Կայանի նախնական նախագիծը կազմվել է 20-րդ դարի 70-ական թվականներին. այն նախատեսել է հունային հեկի կառուցումը գետի այն հատվածում, որտեղ կառուցվում է ժամանակակից կայանը։ Նախատեսված ջրամբարի չափսը պետք է լինի 1250 կմ²։

Սանտու Անտոնիու

Հիդրոէլեկտրակայանը գտնվում է Մադեյրա գետի վրա, Բրազիլիայի Ռոդոնիայի նահանգում։ Հիդրոէլեկտրակայանն ունի 50 տուրբին, որոնցից յուրաքանչյուրը արտադրում է 71.6 ՄՎտ հոսանք, իսկ ընդհանուր առմամբ 3,580 ՄՎտ հոսանք։ Էլեկտրաէներգիայի մեծ մասն արտահանվում է հարավ-արևելյան Բրազիլիա, իսկ ավելի կոնկրետ՝ Ռիո Մեյդեիրա։ Հիդրոէլեկտրակայանը Մադեյրա գետի բաղկացուցիչ մաս է կազմում, որը բաղկացած է Բրազիլիայի երկու ջրամբարներից (Սանտու Անտոնիու և Ջիրավին, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 100 կմ), երկրորդը Բրազիլիայի և Բոլիվիայի սահմանում գտնվող Գուայարամերին է։

Рубрика: Պատմություն

Զինված պայքարը Սյունիքում

Զինված պայքարը Սյունիքում

Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին։ Անհանգստացնող հանգամանք էր նաև այնտեղ պարսկամետ ուժերի ազդեցությունը։ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրոսակախմբերի հետ։ Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին։ Հայաստան ուղարկված հայ զինվորականները Դավիթ բեկի գլխավորությամբ 1722թ. հասան Սյունիք և հաստատվեցին Շինուհայր ավանում։ Շուտով նրանց շուրջ համախմբվեցին տեղի զինվորական ուժերը։ Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը։ Առաջին լուրջ հարվածը 1722թ. աշնանը հասցվեց Ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին։ Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բեկին։ Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ հավատուրաց մելիք Բաղրին ենթակա ՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը։ Դավիթ բեկի պահանջով Բաղրին գլխատեցին։ Այս իրադարձություններից հետո Տաթևը դարձավ Դավիթ բեկի նստավայրը։ Շրջակա մահմեդական տիրակալների դեմ վճռական ՝ հաղթական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ։ Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի և Որոտանի բերդերի ազատագրումը։ Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասը ազատագրել։ Դավիթ բեկի գլխավորությամբ 1724թ. ստեղծվեց Կապանի Մեծ իշխանությունը, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։ Ահագնացող օամանյան վտանգը պարսից Թահմասպ 2-րդ շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը։ Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու և ապա դաշինք կնքեց նրա հետ: Նա կոչ արեց շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռամական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական: 1727թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ Մխիթարի և տեր Ավետիսի գլխավորությամբ աննկատ դուրս եկան բերդից: Նրանք հանկարծակի հարվածեցին թշնամուն և խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Այն ամրացրեց զորքի և բնակչության վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նոր թափ հաղորդեց զինված պայքարին: Հայկական զինուժը հետապնդելով թշնամուն ազատագրեց Մեղրին: Հալիձորի և Մեղրու հաղթանակները ամրապնդեցին հայոց պետականությունը Սյունիքում:

Рубрика: Ճամփորդություններ

Նորից ինձ ապշեցնող Սյունիքը

Նախորդ ճամփորդությունից հետո սկսել եմ Սյունիքը շատ սիրել: Դեպի Սյունիք ճամփորդել թույլատրելի է միայն ու միայն ընկեր Վարդանի հետ, քանի որ ընկեր Վարդանը լավ գիտի Սյունիքի իրական գեղեցկությունը, համն ու հոտը, ամեն մի քարն ու թուփը: Մեր խումբը, դե ինչպես միշտ, անփոփոխ է, հիմնական կազմը իմ «Ակներն» էին, միասին ճամփորդ ընտանիք ենք դարձել: Արդեն գիտենք, թե ճամփորդության ընթացքում մեզ հանդիպող տարբեր իրավիճակներում ով ոնց կվարվի, արդեն գիտենք ամենքիս քնելու հստակ ժամերը, ամենքիս ուտելիքի հանդեպ առանձնահատկությունները․․․մի խոսքով, կարելի է ասել, լիովին բացահայտել ենք իրար: Այս ճամփորդության մեր կացարանը շատ գեղեցիկ, կոկիկ գյուղական տնակ էր: Դեպի Սյունիք գնալիս ունեցած ամենատպավորիչ կանգառը Սպանդարյանի ջրամբարն էր, շատ-շատ սիրուն: Ճամփորդության ամբողջ ընթացքում մեզ հետ էին և մեզ ուղեկցում էին գյուղի երիտասարդները, դպրոցի աշակերտները, նաև շրջանավարտներ: Մեր տունը անյքան հարմար ու տրամադրող էր, ջերմ ու բարի մթնոլորտով, որ չէինք ուզում տանից դուրս գայինք, բայց դե էլ ինչ ճամփորդություն, առանց դես ու դեն ընկնելու: Առաջին օրը նույնիսկ փոքրիկ «համերգ» ենք ունեցել Սպանդարյան գյուղի դահլիճում: Պարեցինք, երգեցինք ու պատմեցինք մեր մասին, իսկ վերջում  նաև սպանդարյանցի մեր ընկերներին հրավիրեցինք մեզ մոտ՝ Երևան, կրթահամալիր: Դե, կարծում եմ գաղտնիք չէ, որ Սյունիքի համար արդեն  բավական ցուրտ շրջան է, այդ պատճառով մեզ օգնեցին տեղի երիտասարդները երեկոյան խարույկ անելու, շուրջը հավաքվելու և զրուցելու գործում: Մի խոսքով, երկար-բարակ չխոսեմ, քանի որ, արդեն գիտեք, որ մեր խումբը վայելում է ճամփորդությունները, որոնց ընթացքում ուսումնասիրում ու բացահայտում ենք ամեն բան, մարդկանց, տեղանքը, տարածքի առանձնահատկությունները, մշակույթը, ազգագրությունն ու սովորույթները: Ահա այսպիսի բացահայտումներով էլ ապրեցինք երեք անմոռանալի ու շատ-շատ սիրելի-հիշելի օրեր:

Рубрика: Մաթեմատիկա

23.09.21

1. X^2 – x > 0

a > 0

D = 1 – 0 = 1

D > 0

X1 = 1 – 1 / 2 = a / 2 = 0

X2 = 1 + 1 / 2 = 1

X ∈ (- ∞, 0) U (1, + ∞)

2. 5x^2 – x > 0

a > 0

D = 1 + 0 = 1

D > 0

X1 = 1 – 1 / 10 = 0

X2 = 1+1 / 10 = 2 / 10 = 1 / 5

X ∈ (- ∞, 0) U (1 / 5, + ∞)

3. 4x^2 + 7x > 0 a > 0

a > 0

D = 49 – 0 = 49 √7

D > 0

X1 = – 7 – 7 / 8 = – 14 / 8 = – 7 / 4

X2 = -7 + 8 / 8 = 0

X ∈ (- ∞, – 7 / 4) U (0, + ∞)

4. 3x – 2x^2 < 0

a > 0

2x^2 – 3x = 0

D = 9 – 0 = 9 √3

X1 = 3 – 3 / 4 = 0

X2 = 3 + 3 / 4 = 6 / 4 = 3 / 2

X ∈ (- ∞, 0) U (3 / 2, + ∞)

Рубрика: Մաթեմատիկա

16.09.21

ա) 2x^2 + 5x + 3 = 0

D = -5^2 – 4x2x3x

D = 25 – 24 = 1

X1 = – 5 – 1 / 2 * 2 = – 6 / 4 = – 3 / 2

X2 = – 5 + 1 / 4 = – 4 / 4 = – 1

Պատ.՝ – 3 / 2 ; – 1

բ) 3x^2 – 5x – 3 = 0

D = 25 – 4x2x (-3) = 25 + 24 = 49

X1 = -5 -√49 / 4 = 5 – 7 / 4 = – 2 / 4 – 1 / 4

X2 = – 5 + √49 / 4 = 5 + 7 / 4 = 12 / 4 = 3

Պատ.՝ 1 / 4 ; 3

գ) 2x^2 + 5x – 3 = 0

D = – 5^2 – 4x2x (-3) = 25 + 24 = 49

X1 = – 5 – 7 / 2 * 2 = – 12 / 4 = – 3

X2 = – 5 + 7 / 4 = 2 / 4 = 1 / 2

Պատ.՝ – 3 ; 1 / 2

դ) 2x^2 – 5x + 3 = 0

D = 25 – 4x2x3 = 25 – 24 = 1

X1 = 5 – 1 / 2 = 4 / 2 = 1 / 2

Պատ.՝ 1 / 2 ; 3

Рубрика: Հայոց լեզու

Երկհնչյունների ուղղագրություն

1.

ա)աղավնյակ, Արաքսյա, Էմիլյա, կրիա

բ)Լիլյա, Լյուսյա, ոսպնյակ, որդյակ,

գ)մատյան, Մանյա, լուսյակ, հեքիաթ

դ)Ամալյա, այծյամ, եղյամ, էքսկուրսիա

2.

ա)Ազարյա, ակադեմիա, բաարիացակամ, դիակ

բ)Անգլիա, Արփիար, Եիյա, կրիա

գ)օվկիանոս, մումիա, միլիարդ, Իլյա

դ)Զաքարիա, Եղիազար, Բյուզանդիա, կղզյակ

3.

1) ա)վերարկուի, միջօրեի, վայրկյան, թեյի

բ)Կարոյի, Մարոյի, երեխայի, խաղայի

գ)տույժ, հեռակայել, Միաքայել, վաշխառուի

դ)երկրպագուի, հայելազարդ, ատամնաբուժ, մրջյուն

2) ա)շրջագայել, Անդրեի, միայնակ, հմայել

բ)հայելի, լեգեոն, Նաիրի, հմայել

գ)հայելազարդ, վայելուչ, զգույշ, Սոնայի

դ)բուի, րոպեական, տիեզերք, վայելչագրություն