Հունվարյան ճամբարի շրջանակներում շատ եմ ճամփորդել, մասնակցել եմ կրթահամալիրի բոլոր մեդիաուրբաթներին, ինչպես նաև բավական մեծ թվով հանդիպումների ու քննարկումների:
Թալինում երբեք չէի եղել, բայց միշտ լսել էի, որ Թալինը Հայաստանի ամենապարող քաղաքներից մեկն է: Լսել էի միայն այդքանը, բայց փաստորեն Թալինում կան նաև շատ տաքնված առանձնահատկություններ:
Հայաստանի մի քանի ամրոցներում եղել եմ, բայց Դաշտադեմի կամ Քաղենիի ամրոցը ինձ ամենից շատը հիացրեց իր մեծությամբ ու գեղեցկությամբ: Ամրոցը պապհանվել է դեռ Ուրարտական ժամանակաշրջանից:
Ձմեռը չեմ սիրում, բայց ինչպես փորձը ցույց տվեց ձմեռային զվարճանքները փաստորեն շա՜տ եմ սիրում, մանավանդ՝ երբ այն ուղեկցվում է հետաքրքրասեր ու ակտիվ խմբով: Ճամփորդության գրանցվելիս արդեն իսկ վստահ էի, որ թեկուզև մի քանի ժամ, բայց անմոռանալի մի քանի ժամ եմ ունենալու: Մի խոսքով շատ երկար-բարակ չխոսեմ ու սկսեմ պատմել մեր օրվանից:
Առավոտյան մայր դպրոցից շարժվեցինք դեպի Լեռնանիստի դպրոց, որտեղ ծանոթացանք ու շրջայց կատարեցինք դպրոցով, ինչպես նաև տեղանքով, քանի որ տեղացիները մեզ առաջարկեցին ուղեկցել դեպի իրենց մատուռն ու թանգարան, որտեղ պահպանվում էին տարածքի հայատնաբերված բավականին հին խոհանոցային, ուժային և այլ գործիքները: Մատուռը ու թանգարանը տեսնելուց հետո, շտապեցինք դեպի… կարելի է ասել «Մեծ սահադաշտ»: Խմբի մի մասի հետ միասին շարժվեցինք ոտքով, իսկ մյուսները մեքենայով: Հասնելուն պես տեղավորվեցինք փոքրիկ ու տաք մի տնակում, որտեղ մի քիչ տաքացանք ու ընդմիջեցինք, որից հետո արդեն քիչ-քիչ բարձրացանք դեպի վերև: Վերև բարձրանալը ևս հաճույք էր, իջնելուց ոչ պակաս, քանի որ դու ոչինչ չես անում, քեզ բարձրացնում է մետաղալարը, իսկ դու այդ 1-2 րոպեների ընթացքում հնարավորություն ես ստանում մտածելու, տարածքի սպիտակ գեղեցկությամբ հիանալու, կամ ինչու ոչ այդ հեռավորության վրա միմյանց հետ ձեռքերով ու բաձր բղավելով շփվելու (հիմնականում բոլորս դրանով էինք զբաղվում այդ ընթացքում): Մի խոսքով ճամփորդությունս իրոք ուրախ ու հիշարժան անցավ: Ձյունը շատ էր, ցուրտը սաստիկ, բայց մեր էմոցիաների տեղատարափի շնորհիվ չէինք զգում ո՛չ մեզ իր մեջ խրող ձյունը, ո՛չ էլ մեր ցրտահարված ձեռքերն ու ոտքերը…
Այսօր «Ակների» մի քանի աղջկա և ընկեր Աննայի հետ «Սովորող սովորեցնող» նախագծով գնացել էինք կրթահամալիրի Արևելյան-դպրոց պարտեզ: Շատ հետաքրքիր է, երբ դու սովորող ես, բայց գնում ես քեզնից փոքրերին սովորեցնելու այն ինչ դու արդեն հասցրել ես սովորել: Ինչպես միշտ մեզ հետ տարել էինք մեր սիրելի թմբուկը և նրա զարկերով ու ռիթմիկ վարժություններով էլ սկսեցինք երգի պարապմունքը: Այնուհետև սովորեցրինք Հոյ-Նազան պարերգը:
Հանդիպման օրը՝ հունվարի 20, ժամը՝ 10:30, վայրը՝ ավագ դպրոցի ընթերցասրահ:
Հանդիպեցինք մեր ժամանակակից գրողներից երևի ամենավառ ներկայացուցիչներից մեկի հետ։ Մեր զրույցը շատ ազատ ու հանգիստ էր ընթանում, հետաքրքիր հարցեր էինք քննարկում, ինչպես նաև Հասմիկը պամեց իր մանկությունից, ու գրող դառնալու ճանապարհից։ Կարծում եմ, ժամանակակիցներին կարդալը իրոք անհրաժեշտ է ու հետաքրքիր։
Ինչպես արդեն գիտեք Արատեսում շատ եմ եղել, բայց ձմեռային Արատեսում դեռ չէի եղել ու այդ սխալս մի քանի օր առաջ ուղղեցի: Ինչ խոսք իմ պատկերացումներում ձմեռային Արատեսում պետք է որ սաստիկ ցուրտ լիներ, բայց եղանակը ի նպաստ մեզ էր, ու իմ տարած այդքան տաք հագուստները չգիտեմ ցավոք, թե բարեբախտաբար պետք չեկան: Արատեսյան երեք օրերը շատ լեցուն անցան, չնայաց որ, հիմնականում կամ ձնագնդի էինք խաղում, կամ էլ վառարանի կողքին նստած զրուցում ու մեր բաժին պլեճին էինք սպասում: