Рубрика: Հայոց լեզու

Շրջասույթները

Գրել տրված շրջասույթների իմաստն արտահայտող բառերը. Էջ 98, վարժություն 16.

ա) բիբլիական լեռ – Արարատ, ամենայն հայոց մայրաքաղաք – , անապատի նավ – ուղտ, անապատի որդի – , անտառի արքա – քանդակ Դիլիջանում, աշխարհի զարդ – մարդ, առաջին դեմք – ղեկավար, Աստծու ծառա – , քարերի երկիր – Հայաստան, օդային դարպաս – օդանավակայան

բ) ավազի օվկիանոս – անապատ, Արամազդի գոտի – ծիածան, բալզակյան տարիք – միջին տարիք, բարձունքների տիրակալ – այծեղջյուր, Բաքոսի երկրպագու – կերուխում սիրող, գարնան ավետաբեր – ծիծեռնակ, Գեղամա գեղեցկուհի – Սևանալիճ, գրքերի գիրք – Աստվածաշունչ, երեք կրոնների քաղաք – Երուսաղեմ, երկիր Նաիրի – , տվնջյան լուսատու – արև

գ) Ավարայրի երգիչ – Եղիշե, հանճարեղ լոռեցի – , անմահ քանաքեռցի – Խաչատուր Աբովյան, Հայաստան վերքի երգիչ – Խաչատուր Աբովյան, առաջին հայ ուսուցիչ – Մեսրոպ Մաշտոց, ազատության երգիչ – Միքայել Նալբանդյան, ամենայն հայոց բանաստեղծ – Հովհաննես Թումանյան, նորավեպի իշխան – Գրիգոր Զոհրապ, Սկյուտարի սոխակ – Պետրոս Դուրյան, հայ երգի Մեսրոպ Մաշտոց – Կոմիտաս, հանճարեղ պատանի – Միսաք Մեծարենց, բալթիական մրրկահավ – Նելսոն Ստեփանյան, ծաղրածուն՝ աշունը սրտում – Լեոնիդ Ենգիբարյան, Հայաստանի սոխակ – Գոհար Գասպարյան, հայ օպերայի հայր – Տիգրան Չուխաջյան, հայոց արծիվ – Անդրանիկ Զորավար, հայրենի գույների վարպետ – Մարտիրոս Սարյան, Հարդագողի ճամփորդ – Եղիշե Չարենց, մեծ չարչարյալ – Հիսուս Քրիստոս, Նաիրյան երկրի երգիչ – Վահան Տերյան, սև ցելերի սերմնացան – Ակսել Բակունց, Վասպուրականի արծիվ – Րաֆֆի, Ավարայրի հերոս – Վարդան Մամիկոնյան

դ) տակառում քնող ծերուկ – Դիոգենես Սինոպացին, Օռլեանի կույս – Ֆրիդրիխ Շիլլեր, Ֆարսի բլբուլ – Ֆիրդուս, ֆուտբոլի արքա – Պելե, առակագրության Հոմերոս – Եզոպոս, Տրոյայի երգիչ – Հոմերոս, երգեհոնի արքա – Յոհան Սեբաստիան, ծիծաղի արքա – Չարլի Չապլին, հողմաղացների ասպետ – Դոնկիխոտ, պղնձե հեծյալ – Ալեքսանդր Պուշկին, ջութակի թագավոր – Անտոնիո Վիվալդի

Рубрика: Հայոց լեզու

ԹԱՓԱՆՑԻԿ ՇՇԵՐ / Արամ Պաչյան

«Թափանցիկ շշեր» ստեղծագործությունը կարդում եմ թվով երևի հինգերերդ անգամ: Ամեն անգամ կարդալիս, վերապրում եմ ու ինձ զգում եմ այդ երեխայի մարմնում, քանի որ էմոցիաները, վախերը, կոմպլեքսները ու իր կյանքի անհանգստությունը շատ ճշգրտորեն է արտահայտված: Ստեղծագործությունը իր մեջ ներառում է ահռելի մեծ ցավ ու տառապանք, որովհետև կարծում եմ երեխայի համար իր ծնողին այդպիսի իրավիճակում տեսնելը սարսափելի է, դե չնայած ստեղծագործությում ամեն ինչ ասվում է:

Արամ Պաչյանը շատ գեղեցիկ, ազդեցիկ ու որոշ չափով ուսուցանող ստեղծագործություն է նվիրել մեզ, ինքս շատ եմ սիրում այս ստեղծագործությունը:

«Թափանցիկ շշեր»

Рубрика: Հայոց լեզու

Գրիգի պատմվածքները

Գրիգի պատմվածքներից առաջինը կարդացի ՝ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԻՄ ԱԶԳԻ, ԻՄ ՄԱՍԻՆ ստեղծագործությունը, քանի որ վերնագիրը գրավեց:

Ստեղծագործությունը շատ համահունչ է ժամանակին, սակայն կարծում եմ պատերազմ չապրած մարդը երբեք էլ չի հասանա այն: Պատմածքից ամենաշատը դուր եկավ երեխաների խաղը նկարագրող հատվածը, քանի որ հիշեցի թե փոքր ժամանակ ոնց էինք մենք էլ նույն ձև մեր բակի տղաների կռիվ-կռիվ-ին հետևում:

«մի խումբ ե­րե­խա­ներ աղմ­կում են ցան­կա­պա­տի մոտ, հենց ա­սում եմ ի-նա-չի-լի՝ սկսում ենք, լսում ես, ծա­ռի ճյու­ղե­րով զին­ված տղա­ներն ու աղ­ջիկ­նե­րը բա­ժան­վել են եր­կու խմբի, ի­րար դեմ կանգ­նած սպա­սում են, կռիվ-կռիվ ենք խա­ղում, հար­ցիդ, թե ինչ են ա­նում, պա­տաս­խա­նում է թավ հոն­քե­րով տղան, մենք հա­յերն ենք, ա­սում է, բա ի­րե՞նք ով­քեր են, շա­րու­նա­կում ես, ոչ մեկ չի ու­զում թուրք լի­նի, դրա հա­մար ի­րենք էլ են հա­յե­րը, ա­սում է…»

Կարդացի նաև ՀԻՍՈՒՍԻ ԿԱՏՈՒՆ ստեղծագործությունը: Շատ եմ լսել, վստահ եմ դուք էլ եք լսել, երբ ասում են որ կատուն Հիսուսի կենդանին է և այլն: Պատմությունը դպրոցական երեխաների մասին էր, սակայն այն ինձ այդքան էլ դուր չեկավ: Ես սպասում էի մի քիչ ավելի ուսուցողական, կամ վերջաբանի հասցված պատմվածքի:

Рубрика: Հայոց լեզու

1․Կարդալ բանաստեղծությունները և համեմատել։

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Քեզ, Հայ Լեզո՛ւ, կը սիրեմ մըրգաստանի մը նըման…
Մեր Անցեալին թանձրախիտ ստուերներուն մէջ կարծես
Մէյ մէկ պըտուղ՝ քու բոլոր բառերդ ինծի կ՚երեւան,
Որոնց մէջէն կը քալեմ ու կը քաղե՜մ զանոնք ես…:

Մրգաստանի մը նըման կը սիրեմ քեզ, Հայ Լեզո՛ւ…
Մեր հայրենի պալատէն, պարտէզներէն մընացորդ՝
Դալարագեղ դուն պուրա՜կ, որ դիմացար դարերու
Եւ կը մընաս միշտ առոյգ, հին աւիշով կենսայորդ…:

Ծառերուդ մէջ հովանուտ կ՚երթամ խինդով մ՚անսահման,
Արմատներուդ, ճիւղերուդ վրայ նայելով հիացիկ,
Զարմանալով թէ ի՛նչպէս դուն մընացիր՝ երբ սաստիկ
Քամին քու շուրջըդ փըչեց եւ տապալեց ամէն բան…:

Մէյ մէկ պըտուղ գոյնըզգոյն՝ բոլոր բառե՛րըդ ահա,
Հիւթե՜ղ բառերըդ՝ զոր որքա՜ն հասունցուցին արեւներ,
Բառե՛րըդ որքան այս պահուս շըրթանցըս վրայ եմ բռներ,
Բառերըդ որ քիմքըս կ՚օծեն եւ կ՚սփոփե՜ն սիրտս հիմա…:

Զահրատ «Մեսրոպաբույր»

Խունկ կը բուրեն
Որդան կարմիր ու մագաղաթ կը  բուրեն

Վանք կը  բուրեն
Ապաշխարանք կը բուրեն

Ծոմ  ու  մեծ  պահք  ու  ճգնութիւն  կը  բուրեն

Աւետարան  կը  բուրեն
Խաչ  ու  Նարեկ  —  աղօթք  ու  ողբ  ու  շարական  կը  բուրեն

Մահ  կը  բուրեն
Հերոսամարտ  ու  նահատակ  կը  բուրեն

Արել  ու  արտ  կը  բուրեն
Վարդ  ու  սոխակ  —  Սայաթ  Նովա  ու  Կոմիտաս  կը  բուրեն

Կեանք  կը  բուրեն
Վերազարթնում  ու  յաղթանակ  կը  բուրեն

Ուր որ ըլլան հողմացրիւ ուր որ գաղթեն — վարդապե՛տ Քու տառերդ ազատութիւն կը  բուրեն

Բանաստեղծությունները նվիրված են Հայաստանին: Երկու բանաստեղծություններում էլ հայաստանի մասին գովք,ը կարոտն ու սերն է արտահայտված: Սակայն բանաստեղծներից մեկը ուշադրությունը գրավում է Հայաստանի բնությամբ, իսկ մյուսը Հայաստանի անվանի մարդկանցով:

Рубрика: Հայոց լեզու

29.11.2021

  • Վերդասավորել բառերն այնպես, որ նախադասություն ստացվի

Երգը՝ մարդու կյանքի անբաժան ուղեկիցը , ծնվել է աշխատանքի, տառապանքի, ուրախության հետ:

Աշխատանքի, տառապանքի, ուրախության հետ ծնվել է երգը՝ մարդու կյանքի անբաժան ուղեկիցը:

Ծնվել է երգը՝ մարդու կյանքի անբաժան ուղեկիցը, աշխատանքի, տառախանքի ուրախության հետ:

  • Վերադասավորել նախադասություններն այնպես՝ որ կապակցված խոսք լինի:

Քո նվիրած վարդի թերթիկները թափվեցին մեկիկ-մեկիկ: Ես հավաքեցի այդ թերթիկները և ամուր սեղմեցի կրծքիս: Նրանք տխուր խշշոցով փշրվեցին: Իմ արցունքի կաթիլն ընկավ տերևների պշուրի վրա: Թերթիկը լացեց: Իմ արցունքի ու թերթիկի լացը նույն գույնն ունեին:

  • Ուղղել նախադասությունների սխալները:

Ես չեմ հավաքվում բողեքելու: — Ես չեմ բողոքելու:

Բարձրացվեցին լուրջ հարցադրումները: — Բարձրացվեցին հարցադրումները:

Արամ Մանուկյանը հանդիսանում է հայ նոր պետականության հիմնադիրը: — Արամ Մանուկյանքը հանդիսանում է հայ պետականության հիմնադիրը:

Ինչումն է պատճառը, որ դասի չէիր եկել: — Ինչն է պատճառը, որ դասի չէիր եկել:

Հանձնարարված է կատարել պրոբլեմների ուսումնասիրում, առաջարկությունների մշակում: — Հանձնարարված է պրոբլեմների ուսումնասիրում, առաջարկությունների մշակում:

Նա պատկանում է այն բանաստեղծների թվին, որ տեսել է աքսոր ու բռնություն: — Նա պատկանում է այն բանաստեղծների թվին, ովքեր տեսել են աքսոր ու բռնություն:

Ոչ ոք տեղյակ չէ նորաձևության պահանջներից: — Ոչ ոք տեղյակ չէ նորաձևությունից:

Բռնվիր հայրիկի ձեռքից: — Բռնիր հայրիկի ձեռքից:

Այս տարածությունները դրվել են հացահատիկի տակ: — Այդ տարածությունը դրվել է հացահատիկի տակ:

Ձեր համար նա շատ բան է արել: — Ձեզ համար նա շատ բան է արել:

Նա ավարտեց իրեն աշխատանքը: — Նա ավարտեց իր աշխատանքը:

Ես ինձ նեղված էի ինձ զգում այդ կապակցությամբ: — Ես նեղված էի այդ կապակցությամբ:

Քեզ հետ ինչ պատահեց: — Քեզ ինչ պատահեց:

Այդ կռվի նթացքում նա տուժվեց: — Այդ կռվի ընթացքում նա տուժեց:

Բազմաթիվ փայլուն դիվանագետներ կորցիրինք: — Բազմաթիվ փայլուն դիվանագետնեի կորցրինք:

Рубрика: Դասավանդում

Պարուսուցում/դասվանդում: Մեր շաբաթվա ամփոփումը.

Ինչպես գիտեք ես ու դասընկերս՝ Հարութը զբաղվում ենք պարուսուցմամբ: Սա մեր նախագծի առաջին շաբաթն էր, որը շատ հետաքրքիր անցավ: Այս շաբաթվա ընթացքում ծանոթացանք մեզ բաժին ընկած դասարանների հետ, որոշները մեզ արդեն ճանաչում էին, որոշներին էլ մենք էինք ճանաչում: Դասերը շատ պարտաճանաչ ու գեղեցիկ ձևով էին անցկացվում, նույնիսկ մեր սպասվածից էլ ավելի լավ: Մեր դասարանների հետ միասին շա՜տ նոր պարեր ենք սովորել, ինչպես նաև վերհիշել ենք դասարանների սիրելի պարերը:

23.11.2021

24.11.2021

25.11.2021

26.11.2021

Դասապրոցեսների ժամանակ մի քանի կադրեր եմ նկարել, որոնք կարծում եմ հետաքրքիր կլինի:

Рубрика: Հայոց լեզու (խորացված)

25.11.2021 քերականություն

Ոգևորված իր մեծ հաջողությունից՝ նա շտապ հասավ տուն և երջանկությունից շողացող դեմքով սկսեց ամուսնուն պատմել ներայացման մասին:

հասնել, ամուսին, ոգևորել, շողալ

Դեռ մանկությունից զրկված լինելով ծնողներից, կարոտ մնալով սիրո և քնքշանքի՝ նա ամեն անգամ ահով սպասում է վաղվա օրվան :

կարոտ մնալ, սպասել, օր, մանկություն:

Կիսով չափ գինովցած պալատականները ուրախ տրամադրությամբ իջան ձիուց հենց արքաների ապարանքի մուտքի առջև:

ձի, կես, պալատական, արքա

Երկարատև սպասումից հետո մարդիկ ցամաք տեսնելու վերջին հույսը՝ կորցրին , այլ ելք չունենալով, հարկադրված եղան դիմելու ծայրահեղ միջոցի:

հարկադրել, սպասում, կորչել, մարդ:

Եղիր գթասիրտ, ընկերոջդ մենակ մի թող հանկարծահաս դժբախտության մեջ:

ընկեր, դժբաղտություն, լինել, թողնել