Рубрика: Գրականություն

Աղավնու վանքը.Հովհաննես Թումանյան


(Ազգային ավանդություն)

        Լենկթեմուրն եկավ, հուրն ու սուրն եկավ,
Անօրենն եկավ, եկա՜վ ու եկա՜վ.
Հավաքեց, կիտեց մեր ազգը Հայոց,
Փաթաթեց, պատեց, ինչպես վիշապ-օձ,

Կանգնեց Սևանա ափին հովասուն,
Էնտեղ, ուր ուշքը ու միտքն աստըծուն`
Անհունն է խորհում, մեռնեմ իր զորքին,
Օհաննա վանքը ծովի եզերքին։
Էն վանքում, հայոց ազգին պահապան,

Աղոթք էր անում ծերուկ հայր Օհան.
Աղոթք էր անում իր հոգու համար,
Իր ազգի համար, աշխարհքի համար։
Երբ տեսավ խաղաղ վանքիցը իրեն
Անօրեն մարդու էս գործն անօրեն,

Խըռովեց արդար ծերունու հոգին.
Ճերմակ միրուքով, մահակը ձեռքին,
Դառնացած, դըժգոհ մարդուց ու կյանքից,
Աղոթքը կիսատ դուրս եկավ վանքից,
Իջավ Սևանա երեսը կապույտ,

Ու քըրթմընջալով, միամիտ, անփույթ,
Էն վետ-վետ, ծըփուն ջըրերի վըրա
Ցամաք ոտներով գընում էր ահա։
Տեսավ հըրաշքը Լենկթեմուրն ափից,
Տեսավ, սասանեց տեղը սարսափից։

Կանչեց, աղաչեց իշխանը թաթար,
— Ե՛տ արի, ասավ, ե՛տ արի, արդա՛ր,
Ե՛տ արի, ասավ, ո՛վ դու աստծու մարդ։
Ետ եկավ մեր հայր Օհանը հանդարտ,
Իր ցուպը ձեռին, ջըրերի վըրով,

Ու առաջն ելավ թաթարը սիրով։
― Ի՞նչ ես ուզում դու, ո՛վ սուրբ ալևոր,
Գա՞նձ, իշխանությո՞ւն, թե կյանք փառավոր…
— Քո փառքն ու գանձը հարկավոր չեն ինձ,
Իմ ժողովուրդն եմ ուզում ես քեզնից։

Ուզում եմ թողնես՝ գընան ուր կուզեն,
Ու ազատ իրենց կյանքի ձենն ածեն
Էս լեն աշխարհքում, արևի տակին…
Ասավ սուրբ մարդը մեծ ավազակին։
— Ժողովուրդ կուզե՞ս… լա՛վ, լինի էդպես։

Էս վանքովը մին ժողովուրդ տամ քեզ,
Գընա ինձ համար աղոթք արա, ծե՛ր։
Ասավ Լենկթեմուրն ու տըվավ պատվեր,
Որ գերի հայոց ազգը մի թևից
Էն վանքը մըտնի սուրբի ետևից.

Ինչքան ժողովուրդ մըտնի էն վանքը,
Նրան է բաշխում էնքանի կյանքը։
Հրաման արավ իրեն զորքերին,
Ու բաց թողեցին հայ ազգի գերին։
Մըտնում է գերին, մըտնում մի ծերից,

Անցել է թիվը հարյուր հազարից,
Չի լըցվում սակայն հասարակ մի վանք…
Ապշում է թաթարն— արմա՜նք ու զարմանք։
— Թողե՜ք, կանչում է իրեն զորքերին,
Հորձանք է տալի նորից հայ գերին։

Գալիս է գերին, գալիս է նորից,
Անցել է թիվը հազար հազարից,
Չի լըցվում սակայն էն վանքը կըրկին,
Չի կանգնում հայի հոսանքն ահագին։
Երրորդ անգամ է կանչում զորքերին։

Գալիս է անցնում մընացած գերին։
Անցնում է գերին, անցնում շարեշար,
Էլ մարդ չըմնաց, գընա՜ց ինչ որ կար,
Դատարկ է սակայն վանքը տակավին…
Թեմուր զարհուրած դառնում է չորս դին.

— Զարթո՞ւն եմ արդյոք, թե երազ տեսա…
Հայտնեցեք ինձ շո՜ւտ, ի՞նչ հըրաշք է սա…
Գընում են տեսնում մարդիկն իր ղըրկած—
Մեր հայր Օհանը՝ աղոթքի չոքած,
Աչքերն երկընքին, միրուքն արցունքոտ.

Ով որ հայ ազգից մըտել է իր մոտ,
Իր սուրբ աղոթքով, կամքով վերինի,
Փոխել է իսկույն, դարձրել աղավնի,
Բաց պատուհանից թողել ամենքին,
Թըռցրել դեպ իրենց լեռները կըրկին,

Ու հիմի վանքում էլ չըկա ոչ ոք,
Ինքն է աղոթում մենակ, ծընկաչոք։

Առաջադրանք:
Ի՞նչ է ավանադազրույցը;
Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
Ո՞րն է ասելիքը:
Ի՞նչ չափազանցություն կա ավանդության մեջ:

Рубрика: Իրավունք

Տեղական ինքնակառավարման մարմիններ, նրանց իրավասությունը սահմանող օրենսդրություն։

*Տեղական ինքնակառավարման մարմիններն են՝․․․ — Ավագանին, քաղաքապետը

*Ավագանու կազմը և ընտրության կարգը: — ավագանին կազմված է 65հոգուց, ընտրվում է ժողովրդի կողմից

*Ի՞նչ ժամկետով է ընտրվում Երևանի ավագանին: — 4տարով

*Տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին — Ավագանին

*Քաղաքապետի ընտրության կարգը,քաղաքապետի թեկնածուի համար պարտադիր պահանջները, լիազորությունների ժամկետը — Ավագանին ներկայացնում է թեկնածու, որից հետո ժողովուրդ ընտրության միջոցով ընտրում է ավագանին և քաղաքապետ է դառնում ներկայացված թեկնածուն: Քաղաքպես դառնալու համար պահանջվում է ունենալ միայն ՀՀ քաղաքացիություն, ունենալ բարձրագույն կրթություն և լինել 27 տարեկանից բարձր:

* Ո՞ր մարմինն է վերահսկողություն իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության նկատմամբ։

*Ինչ ժամկետով է ընդունվում Երևանի բյուջեն և ում կողմից։ — 1տարով, հաստատվում է ավագանու կողմից:

*Քանի՞ վարչական շրջանների է բաժանվում Երևան քաղաքը, թվարկել — Բաժանվում է 12վարչական շրջանի: Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:

*Ո՞վ կարող է նշանակվել Երևանի վարչական շրջանի ղեկավար։ — 25տարին լրացած յուրաքանչյուր անձ:

*Ո՞վ է պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում վարչական շրջանի ղեկավարին — Քաղաքապետը:

* Ի՞նչ գործունեությամբ /աշխատանքով/ կարող է /չի կարող/ զբաղվել վարչական շրջանի ղեկավարն իր պաշտոնի հետ համատեղ։ — Գիտական, մանկավարժական

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք

Рубрика: Հայոց լեզու

Բայի դեմքը, թիվը, ժամանակը

Բայը ունի 3 դեմք՝ առաջին, երկրորդ, երրորդ։ Առաջին դեմքով դրված բայը ցույց է տալիս խոսողի գործողությունը։ Օրինակ՝ գրում եմ, գրել եմ, գրեցի, գրենք, գրելու եմ, կգրեմ և այլն։ Երկրոէդ դեմքով բայերը ցույց են տալիս խոսակցի գործողությունը։ Օրինակ՝ գրել ես, գրում էիր, կգրես, գրելու ես, գրել

եք և այլն։ Երրորդ դեմքի բայերը ցույց են տալիս մի երրորդ անձի գործողություն։ Օրինակ՝ գրել են, գրում են, գրեց, կգրի, գրելու են և այլն։

Բայը ունի 2թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թվով դրված բայը ցույց է տալիս 1անձի կամ առարկայի գործողություն։ Օրինակ՝ նկարում է, պարեց, գրեցի, սովորում ես և այլն։ Իսկ հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի անձերի և առարկաների գործողություն։ Օրինակ՝ նկարում են, սովորեցինք, գրեցիք, կարդալու են, կերգեն և այլն

Բայի ժամանակը ցույց է տալիս թե գործողությունը երբ է կատարվում։ Բայը ունի 3ժամանակ՝ ներկա, անցյալ, ապառնի։ Ներկա ժամանակը ցույց է տալիս խոսելու պահին կատարվող գործողություն։ Օրինակ՝ գրում եմ, երգում ես, կարդում են։ Անցյալ ժամանակը ցույց է տալիս խոսելուց առաջ կատարված, ավարտված գործողություն։ Օրինակ՝ կարդաց, ցծպատմել ենք և այլն։ Ապառնի ժամանակը ցույց է տալիս խոսելուց հետո կատարվելիք գործողություն։ Օրինակ՝ կգրեմ, կսովորեի։

Որոշել տրված բայերի դեմքը, թիվը, ժամամանակը։

Բաձրացանք — 1դեմք, հոգնակի թիվ, անցյալ

Զգացինք — 1ին դեմք, հոգնակի թիվ, անցյալ

Այրվում են — 3րդ դեմք, հոգնակի լիվ, ներկա

Պաշտել էինք — 2րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ

Հասկանալու էին

Երգեցինք

Կանգնում էին

Рубрика: Գրականություն

Գանձանակ: Էտգար Կերետ

Հայրիկը չէր համաձայնվում գնել ինձ համար այդ խաղալիքը՝ Բարտ Սիմփսոնին: Այ մայրիկը՝ ուզում էր, իսկ հայրիկը ոչ մի գնով չէր համաձայնվում: Ասում էր, թե ես երեսառած եմ: «Էդ ինչո՞ւ պիտի հանկարծ ու գնենք այդ խաղալիքը,- ասում էր նա մայրիկին:- Ինչի՞ համար: Բավական է՝ ծպտուն հանի, դու արդեն նետվում ես՝ կատարելու նրա ամեն մի քմահաճույքը»: Հայրիկն ասում էր, թե ես հարգանք չունեմ փողի հանդեպ, և եթե հիմա՝ մանկուց չսովորեմ, ապա էլ ե՞րբ… Երեխաները, որոնց համար, հենց մտքներովն անցնում է, Բարտ Սիմփսոն են գնում, ավարա են մեծանում և կրպակներ թալանում: Վարժվում են, որ իրենց ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Եվ ահա, Բարտի փոխարեն նա ինձ համար գնեց ճենապակե անճոռնի մի խոզուկ, մեջքին՝ հարթ ճեղքով: Այ, հիմա ես մարդ կդառնամ, ոչ թե…
Ամեն առավոտ պարտավոր էի մի բաժակ կակաո խմել, թեկուզև  զզվում էի: Սերուցքով կակաոյի համար՝ մեկ շեկել, առանց սերուցքի՝ կես շեկել: Իսկ եթե հանկարծ սիրտս խառներ ու փսխեի, ոչինչ չէի ստանա: Դրամը մեջքի ճեղքով նետում էի Խոզուկի մեջ: Եթե ցնցում էի, մեղմ զնգոց էր լսվում: Երբ Խոզուկը լցվի այնքան, որ էլ չզնգա, սքեյթբորդով Բարտ կստանամ: Հայրիկն է այդպես ասել: Այդպես, ասել է, ավելի դաստիարակչական կլինի:
Իսկ Խոզն, այնուամենայնիվ, հմայիչ էր, և քիթն էլ դիպչելիս այնքան սա՜ռն էր: Նետում ես շեկելը ճեղքի մեջ՝ Խոզը ժպտում է, կես շեկել ես նետում՝ էլի ժպտում է: Բայց հրաշալին այն է, որ ժպտում է նաև առանց դրա, հենց այնպես: Ես անուն էլ էի ընտրել նրան՝ Պեսախզոն: Դա այն մարդու անունն էր, որն ինչ-որ ժամանակ ապրել էր մեր հասցեում: Հայրիկը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցանակից քերել-ջնջել նրա անունը: Պեսախզոնը նման չէ իմ մյուս խաղալիքներին. շա՜տ հանդարտ է: Նա առանց հոսանքի է, առանց զսպանակների ու մարտկոցների, որոնք անվերջ փչանում են: Հարկավոր է միան հետև ել, որ հակարծ սեղանից ցած չգլորվի: «Պեսախզոն, զգույշ եղիր, չէ՞ որ դու ճենապակուց ես»,- ասում եմ, երբ հայտնվում է սեղանի եզրին. նա սիրում է ցած նայել: Պեսախզոնը ժպտում է և համբերատար սպասում, որ ափերիս մեջ առնեմ իրեն ու դնեմ հատակին: Ես ուղղակի խենթանում եմ նրա համար, նրա այդ ժպիտի համար: Միայն հանուն նրա էի ամեն առավոտ սերուցքով կակաո խմում: Որ շեկելը խցկեմ մեջքը և համոզվեմ՝ նրա ժպիտը մազաչափ անգամ չի փոխվում: Ես սիրում եմ քեզ, Պեսախզոն,- այդժամ ասում եմ նրան:- Իմ ամենաազնիվ բարեկամ, ես սիրում եմ քեզ մայրիկից ու հայրիկից առավել: Եվ միշտ կսիրեմ, անգամ եթե դու մեծանալով՝ ավազակ դառնաս ու կրպակները ավերես: Բայց եթե հանկարծ սեղանից ցած թռչե՜ս, տես հա՜…

Երեկ հայրիկը եկավ, սեղանից վերցրեց Պեսախզոնին, շրջեց և  սկսեց ուժեղ թափահարել:
— Զգույշ, հայրիկ,- ասացի,- նրա փորիկը կցավի:
Բայց հայրիկն ինձ չէր լսում:
— Նա այլև ս չի զրնգում։ Գիտե՞ս՝ դա ի՞նչ է նշանակում, Յոավի: Նշանակում է՝ վաղը դու անվավոր Բարտ Սիմփսոն կստանաս:
— Ո՜ւխ,- ասացի,- սքեյթբորդով Բարտ Սիմփսո՜ն… հրաշալի է… Միայն հերիք է ցնցես Պեսախզոնին, նրան հաճելի չի:
Հայրիկը տեղը դրեց Պեսախզոնին և  գնաց մայրիկի ետևից: Վերադարձավ՝ մի ձեռքով մայրիկին ձգելով, մյուսով՝ մուրճը բռնած:
— Դե,- ասաց նա,- ի՞նչ էի ասում: Երեխան սովորում է գնահատել իրերը: Ճի՞շտ է, Յոավի:
— Իհարկե, սովորում է,- ասացի,- իհարկե, իսկ մո՞ւրճն ինչի համար է:
— Քո համար,- ասաց հայրիկն ու մուրճը ձեռքս տվեց,- միայն զգո՜ւյշ:
— Իհարկե, զգույշ կլինեմ,- ասացի:
Եվ իրոք զգույշ էի: Բայց մի քանի րոպեից հայրիկը չհամբերեց ու ասաց.
— Դե, ջարդիր վերջապես այդ Խոզին:
— Ի՞նչ,- հարցրեցի,- Պեսախզոնի՞ն:
— Այո, այո, Պեսախզոնին,- ասաց հայրիկը:- Դե, քեզ տեսնեմ, ջարդիր, դու ազնվորեն ես վաստակել Բարտ Սիմփսոնին: Դրա համար շատ ջանք ես թափել:
Պեսախզոնը ժպտում էր ինձ ճենապակե խոզուկի տխուր ժպիտով՝ հասկանալով, որ եկել է իր վերջը: Թող գետնի տակն անցնի այդ Բարտ Սիմփսոնը. ես չեմ կարող մուրճով խփել ընկերոջս գլխին:
— Սիմփսոն չեմ ուզում,- և  հայրիկին վերադարձրեցի մուրճը,- ինձ Պեսախզոնն էլ հերիք է:
— Դու չհասկացար,- ասաց հայրիկը,- այդպես է պետք: Տուր այստեղ, ես ինքս կջարդեմ:
Հայրիկը վրա բերեց մուրճը. հանկարծ ես նկատեցի մայրիկի մոլորված հայացքն ու Խոզուկի հոգնած ժպիտը և  հասկացա, որ հիմա իմ քայլն է, եթե ինչ-որ բան չանեմ, Պեսախզոնի վերջը եկել է:
— Հայրիկ,- կառչեցի նրա ոտքից:
— Ի՞նչ, Յոավի,- ասաց հայրիկն, ու մուրճը բռնած ձեռքը քարացավ օդում:
— Խնդրում եմ, տուր ինձ ևս մի շեկել: Թույլ տուր՝ վաղը կակաոյից հետո մի վերջին շեկել էլ գցեմ նրա մեջ: հետո կջարդենք, վաղը, խոստանում եմ:
— Եվս մի շեկե՞լ:- Հայրիկը ժպտաց և  մուրճը դրեց սեղանին:- Տեսնո՞ւմ ես, ես հասա նրան, որ երեխան ավելի գիտակից դառնա:
— Այո, գիտակից,- ասացի,- վաղը:
Արցունքները խեղդում էին, բայց ես ինձ զսպեցի: Եվ միայն երբ ծնողներս դուրս եկան սենյակից, ամուր-ամուր գրկեցի Խոզուկին ու լաց եղա: Պեսախզոնը լռում էր ու ցնցվում ձեռքերիս մեջ:
— Մի մտածիր,- շշնջում էի նրա ականջին,- ես կփրկեմ քեզ:
Սպասեցի մինչև  հայրիկը, մեծ սենյակում հեռուստացույց նայելուց հետո, գնաց քնելու: Այնժամ վեր կացա և  Պեսախզոնին գրկած՝ հանդարտ, թաքուն անցա պաշտգամբով: Միասին լիակատար խավարում երկար գնացինք: Հասանք փշածածկ մի դաշտ:
— Խոզերը դաշտերում են մեռնում,- ասացի Պեսախզոնին և  իջեցրի հողին,- ասա այսպիսի փշոտ դաշտերում: Այստեղ քեզ համար լավ կլինի:
Պատասխանի էի սպասում, բայց Պեսախզոնը լռում էր: Սիրտ տալու համար թեթև խփեցի քթին: Նրա դառնացած հայացքը ցնցեց ինձ. հասկացել էր, որ ինձ էլ երբեք չի տեսնի:

Տոմս 20

  1. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի գրականության էջը-բաժինը:
  2. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի՝ գրականության էջ-բաժնի որևէ նյութ՝ Ձեր ընտրությամբ:
  3. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.։ Հիմնավորե՛ք նաև, թե ինչո՛ւ չընտրեցիք մյուս մտքերը․

  • պատումի անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • անսպասելի լուծումներ են տրված
  • կերպարներն ամբողջական են և համոզիչ
  • զգացմունքայնությունը շատ է
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • հիմնավորված են բոլոր գործողությունները, արհեստական լուծումներ չկան
  • արժանիք չունի:

բ)  Բնութագրե՛ք պատմվածքի հերոսներին․

  • հորը
  • տղային։

Հայրը բավականին խիստ էր

Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանք հայոց լեզվից

Առաջադրանք 1
1.Կետերի
 փոխարեն պահանջված ձևով գրի՛ր փակագծում դրված բառերն ու բառակապակցությունները:
Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել — ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալիս: (վախենալ — ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել — ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ, տխուր կամ ծանր երևալուց : (լուրջ, տխուր կամ ծանր երևալ — ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ — ինչի՞ց)
Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել – ե՞րբ)

  1. Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
    Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
    Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ — ինչի՞ց)
    Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)
    Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել — ինչի՞ց)
    Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել — ինչի՞ց)
    Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ — ե՞րբ)
    Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ — ինչի՞ց)
    Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ — ինչի՞ց) Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ — ե՞րբ):

  3. Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բառերից մեկով:
ա) Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց: Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
(խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած) — սրահարված
բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:
Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
(տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել, հմայել) — հմայել, նվաճել
գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:
Հարկավոր է կանգնեցնել այդ վիրավորական խոսակցությունը:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:
(բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել): — բարձրացնել, դադարեցնել, շինել
Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն»

Առաջադրանք  21.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:Յոթ գլխով — յոթգլխանի , ստրուկի մտքով — ստրկամիտ, լի և առատ — լիառատ, կյանքի հյութ — կենսահյութ, ցավից լլկված — ցավալլուկ, մոլոր մտքով — մտամոլոր, սուր ընթացող — սրընթաց, խելքը կորցրած — խելակորույս, նոր հայտնված — նորահայտ , մենակ ապրող — մենակյաց, խիստ բարքով — խստաբարո, երկար ապրող — երկարակյաց ,նոր եկած — նորեկ , աչքին հաճելի — ակնահաճո:2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:Նկուն — , պախուրց, նանիր, հորջորջել, ագուցել, զեղծել, թալկանալ, ոթել, դժնդակ, ճեպել:
3
.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս, սառնորակ — բարձորակ, անուշահամ — դառնահամ , կենսագիր — , զբոսանավ — սուզանավ, կարմրազգեստ — դեղնազգեստ, գայլաձուկ — շնաձուկ :4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս — բարձրավանդակ, դեղնակտուց — դեղնափետուր, ջրաղաց — ջրաչափ, աշխարհամարտ — աշխարհահռչակ, ծովածոց — ծովամարտ, լեռնագնաց -լեռնագագաթ, սրբավայր — սրբանկար :

Рубрика: Պատմություն

Մխիթար սպարապետ

Մխիթար Սպարապետը Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավար է, ծնվել է XVII դարի վերջին Գանձակում։ Մահացել է 1730 թվականին, Խնձորեսկ գյուղում (Հայաստանի Սյունիքի մարզ)։

Մխիթար Սպարապետի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Հայտնի է, որ նա ծնվել է 17-րդ դարի վերջին ՝ Գանձակում։ 1723 թվականին Ժամանելով Զանգեզուր ՝ նա միանում է Դավիթ Բեկին։

18- րդ դարի 20- ական թվականներին ազատագրական պայքար սկսվեց Սյունիքում պարսիկների և թուրքերի դեմ։ Երկու շրջաններում ապստամբության համար կային տարբեր պայմաններ։ Այսպես ՝ եթե Արցախում բնակչությունը հայկական էր, ապա Սյունիքում մեծ թիվ էր կազմում իսլամադավան բնակչությունը։ Ի տարբերություն Սյունիքի, Արցախն ուներ 40- հազարանոց բանակ։

Արցախն ուներ պայքարը գլխավորող երկու առաջնորդներ, Սյունիքում այդպիսի հեղինակավոր գործիչներ չկային, որն էլ ազդում էր ազատագրական պայքարի վրա։ Սյունիքի տանտերերի և մելիքների հանձնարարությամբ առևտրական մեղրեցի Ստեփանոս Շահումյանը մեկնում է վրաց Վախթանգ VI թագավորի մոտ։ Թագաժառանգ Շահնավազը Ստեփանոս Շահումյանին է ներկայացնում Դավիթ Բեկին՝ ով կարող էր համախմբել Սյունիքի ազատագրական ուժերին։ Դավիթ Բեկի զորավարներից էր Մխիթար Սպարապետը։

Մխիթար Սպարապետը առաջին հաղթանակը Քյուրթլար կոչվող տարածքում էր։ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի հաղթանակները մեծ ոգևորություն առաջացրեցին Սյունիքում։ Այդ ընթացքում Սպարապետն ու Տեր-Ավետիսը գրավում են Զեյվա բերդը։ Շուտով Արցախից Ավան յուզբաշու և Իվան Կարապետի գլխավորությամբ 2000 մարտիկներ անցնում են Սյունիք։ Հայկական զինված ուժերը Սյունիքում տիրում են մի շարք ամրությունների, ինչպիսիք էին Որոտանի և Զեյվայի ամրոցները։ Ամրացված էին նաև Շինուհայրն ու Տաթևը, Խնձորեսկը, ինչպես նաև կառուցվել էր Հալիձորի բերդը։ Այդ ընթացքում բախումներ էին տեղի ունենում Դավիթ Բեկի և Բարգուշատի Ֆաթալի խանի զորքերի միջև, որոնք ավարտվեցին հայկական ուժերի հաղթանակով։

Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ, Ուսումնասիրություններ

Իտալիան ու թանգարանների արվեստը

  • Իտալական ապակիները, <<Մուրանո>> թանգարանը

Մուրանոյի ապակու թանգարան, , թանգարան ապակու արտադրության պատմության մասին: Թանգարանը գտնվում է Վենետիկի հյուսիսում։ , Պալացցո Հուստինիանոսի պալատում: Այն հիմնադրվել է 1861 թվականին, սակայն ճանաչված լինելու ամսաթիվը համարվում է 1923 թվականը: <<Մուրանո>> ապակին ունի 7դարվա պատմություն: Թանգարանում ցուցադրված են աշխարհահռչակ գլուխգործոցներ, այնտեղ կարող եք մանրամասն տեղեկանալ ապակու արվեստի տեխնիկական ասպեկտների մասին: Մեր ժամանակներում <<Մուրանո>> ապակու արտադրությունն այն եզակի արվեստի արհեստներից է, որը սերտորեն կապված է արվեստի և դիզայնի հետ:

shutterstock_219434671
shutterstock_251918449
  • Գիտության պատմության, <<Գալիլեյի>> թանգարան

Գալիլեյի թանգարան, նախկին ինստիտուտ և գիտության պատմության թանգարան , գտնվում է Ֆլորենցիա քաղաքում: Ֆլորենցիայի հետաքրքիր թանգարաններից մեկը, որի ցուցահանդեսը հավասարապես հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:Այն հիմնադրվել է 1930թվականին, սակայն վերաբացվել է 2010թվականի հունիսի 10-ին: Թանգարանում ցուցադրված է աշխարհի ամենաթանկ գիտական գործիքների հավաքածուներից մեկը, նայելով այդ ցուցանմուշներին կարող եք հասկանալ, թե ինչ գիտական գործիքներով են աշխատել միջին դարերի գիտնականները:

Картинки по запросу "музей галилео"
Картинки по запросу "музей галилео"
  • Լոլիկի թանգարան

Լոլիկի թանգարան, թանգարան իտալական Կոլեքսիո քաղաքում, նվիրված է  Պարմա գավառում լոլիկի արտադրությանն ու վերամշակմանը: Թանգարանը բացվել է 2010 թվականին: Քաղաքի ամենահետաքրքիր թանգարաններից մեկն է: Այն բաղկացած է յոթ ցուցահանդեսային բաժիններից, որոնք պատմում են լոլիկի մասին:

Картинки по запросу "музей помидоров"
Картинки по запросу "музей помидоров в Италии"
  • Հռոմի ժամանակակից արվեստի թանգարան

Հռոմի ժամանակակից արվեստի թանգարան, թանգարան Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Մշտական ​​ցուցահանդեսների կազմը հիմնականում ներառում է վարպետների աշխատանքները ՝ սկսած XX դարի 60-ականներից առ այսօր: Բացի մշտական ցուցահանդեսներից, թանգարանում միշտ միաժամանակ անցկացվում են մի քանի ցուցահանդեսներ,թանգարանի հսկայական չափերը թույլ են տալիս ընդունել ցանկացած ցուցանմուշ ու ստեղծել առավելագույն բարենպաստ պայմանները ցուցահանդեսների համար:

Один из залов
Стена с фотографиями
  • Ֆերրարիի թանգարան

Ֆերրարիի թանգարան, սպորտային ավտոմեքենաների Ֆերրարի մակնիշի Ֆերրարի ընկերության թանգարանը: Թանգարանը բացառապես ավտոմեքենաների համար չէ, այնտեղ ցուցադրվում են նաև իտալական ավտոմրցարշավային արդյունաբերությանը վերաբերվող ռազմավարներ, պարգևներ, լուսանկարներ և այլ պատմական ցուցանմուշներ: Ցուցադրության են ներկայացված նաև տեխնոլոգիական նորամուծություններ, որոնցից որոշները մրցարշավային մեքենաները դարձրել են ճանապարհային ավտոմեքենաներ: Թանգարանը գտնվում է Իտալիայի Մոդենա քաղաքի մոտակա Մարանելո ավանում, որը համարվում է Ֆերրարի մակնիշի հեղինակի և ստեղծողի՝էնցո Ֆերրարիի  հայրենի քաղաքը:

Рубрика: Ֆիզիկա

Էլեկտրամագնիս

Հոսանքի մագնիսական հատկությունները ավելի լավ են արտահայտված հոսանքակիր կոճում։ Երկաթե միջուկով կոճը անվանում են էլեկտրամագնիս։ Էլեկտրամագնիսները ավելի շատ են կիրառվում, քան հաստատուն մագնիսները, պատճառն այն է, որ հաստատուն մագնիսները ավելի հզոր են։ Մենք էլ կարող ենք պատրաստել էլեկտրամագնիս։ Վերցնում ենք երկաթե մի ձող, փաթաթում ենք մեկուսացած հաղորդալարի գալարները և նրա ծայրերը միացնում ենք հաստատուն հոսանքի։ Էլեկտրամագնիսները լինում են տարբեր չափերի, ձևերի ու կարող են ունենալ մի քանի կոճ։ Գործնականում մեծ կիրառություն ունեն, հատկապես գործարաններում մետաղի ջարդոնները տեղափոխելու նպատակով։

Рубрика: Գրականություն

Պառավ ձին: Լև Տոլստոյ

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։

Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։

Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։

Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք, ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։

Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։

Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլ էր ուզում ման գա, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։

Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի տեղիցը ժաժ չեկավ, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի սկսեցի զարկել մտրակով ու ոտներով։ Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ.

  • Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։

Ես նեղացա.

— Ո՞նց թե, ես իսկի չեմ քշել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ Դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։

Ծառան գլուխը թափ տվեց․

— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր, մի՞թե չէիք խղճահարվիլ։

Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։

Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածանում, ինչպես էր պնչերով ծանր շուկչ քաշում, հևում՝ մազթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած շլինքը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Տոմս 19

  1. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի գրականության էջը-բաժինը:
  2. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի՝ գրականության էջ-բաժնի որևէ նյութ՝  Ձեր ընտրությամբ:
  3. Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

     

    ա)  Նկարագրե՛ք Պիմեն ծերունուն և հիմնավորե՛ք նրա կերպարի անհրաժեշտությունը պատմվածքի մեջ: — Պիմենը ծերունի էր, դեմքը կնճռոտած, ձեռնափայտը ձեռքը, այնքան էր ուժասպառ եղել, որ երբ խոսում էր, ոչ մի բան չէր հասկացվում:

     

    բ)  Ընտրե՛ք և հիմնավորե՛ք այն մտքերը, որոնք արտահայտված են պատմվածքի գաղափարում, և հիմնավորե՛ք, թե ինչո՛ւ չեք ընտրել մյուս  մտքերը։
  • Ձիերը վարելու համար են, և նրանք դրանից հաճույք են ստանում։
  • Մարդն ու կենդանին նույնը չեն, պետք չէ նրանց համեմատել։
  • Ծերությունը վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց։
  • Միշտ պետք է խղճով գործել։
  • Վարգը ձիու տարերքն է՝ երիտասա՞րդ է նա, թե՞ ծեր։
  • Ծեր կենդանին, ինչպես ծեր մարդը, հոգածության կարիք ունեն։

Рубрика: Без рубрики

Homework

Text 1

1. Walt Disney was born in 1901 in Chicago, but soon moved to a 2. small farm near Marceline, Missouri. From this rural and rather humble 3. beginning, he later became one of the most famous and beloved 4. motion-picture producers in history. Although he died in 1966, his 5. name and artistic legacy continue to influence the lives of millions of 6. people throughout the world.

7. After several years of barely making ends meet as a cartoon artist 8. operating from his Los Angeles garage, Disney had his first success in 9. 1928, with release of Mickey Mouse cartoon. Throughout the next 10. decade, he continued to produce a number of cartoons, and developed 11. more of his highly profitable and enduring creations, such as Donald 12. Duck and Pluto. In the late 1930s, he issued the first full-length 13. cartoon film. Snow White became an instant commercial and critical 14. success. This was only the first of many films, both animated and not, produced by Disney and his studio.
16. But as renowned as Disney name is for cartoons and movies, it is 17. probably best known for a string of spectacular amusement and theme 18. parks. Starting with California’s Disneyland in 1955 and culminating 19. with the fantastically successful Disney World and EPCOT Center in 20. Florida, Disney became a household name. In recent years, the theme 21. park concept has become international, with openings in Tokyo and 22. Paris. With the continuing success of Disney, the creation of future 23. theme parks is under discussion.

  1. Which of the following best states the topic of the text?
    a) Walt Disney and his Legacy.
    b) The history of Disney World and Disneyland
    c) Walt Disney’s Boyhood years
    d) Walt Disney and Animated Cartoons
  2. According to the text
    a) Disney first achieved success after his death
    b) Mickey Mouse was Disney’s only cartoon creation
    c) Snow White was the first full-length cartoon film
    d) Disney’s first concern was always profit
  3. The word enduring in line 11 is closest in meaning to
    a) difficult
    b) suffering
    c) famous
    d) lasting
  4.  In future years it’s most likely that
    a) the remaining theme parks will also close
    b) Disney will produce only cartoons
    c) the Paris theme park will become successful
    d) the Disney name will stay well-known
  5. According to the text
    a) Snow White was Disney’s most successful film
    b) Disney created cartoon movies and »noncartoon» movies
    c) the Tokyo theme park is in financial difficulty
    d) the California theme park is now closed

Text 10

  1. According to the text
    a) Michelangelo was a French sculptor, painter, architect, poet and engineer
    b) after Michelangelo’s birth, the family never moved anywhere
    c) When he was just six, Michelangelo lived with a stone cutter and his wife
    d) Ghirlandaio’s works in painting, sculpture and architecture were among the most famous in existence
  2. The word maintain in line 5 is NOT synonymous to
    a) keep up
    b) preserve
    c) assert
    d) retain
  3. The word prominent in line 15 means
    a) wonderful
    b) distinguished
    c) clever
    d) wise