Рубрика: Ֆիզիկա

Ռադիո, hեռուստատեսություն

Ռադիոն հնարավորություն է տալիս մեզ մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ձայնափողով խոսող մարդու ձայնը լել։ Քանի որ ձայնային ալիքները չեն կարող հաղթահարել այդպիսի հեռավորություններ, ուստի դրանք վերածվում են ռադիոալիքների, որոնք տարածվում են օդում։ Ամեն օր մարդիկ ռադիոյով տեղեկանում են վերջին նորություններին, երաժշտություն լսում։ Ռադիոյի շնորհիվ իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդիկ միմյանց այնքան լավ են լսում, ասես կողք կողքի լինեն։ Ռադիոալիքը էլեկտրամագնիսական ճառագայթման տեսակ է։

Հեռուստատեսությունը գիտություն է, որի միջոցով կարողանում ենք նայել ֆիլմեր, ստանալ տեսողական ինֆորմացիա և այլն: Պատկերի հեռուստատեսային հաղորդման հիմքում ընկած է 3 հաջորդական ֆիզիկական պրոցես՝ լուսային էներգիայի փոխակերպումը էլեկտրական ազդանշանների, էլեկտրական ազդանշանների հաղորդումը և ընդունումը, էլեկտրական ազդանշանների փոխակերպումը լուսային իմպուլսների։

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Ամփոփում

Հայոց լեզու ՝

04.03.2020 Առցանց ուսուցում

Մակբայ

Ուղղագրագական առաջադրանք

Ֆլեշմոբ մայրենիի

Մարտից-մայիս

Գրականություն ՝

Ջրի կաթիլը

Ես և կորոնավիրուսը

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը:

Ինքնամեկուսացման լավ ու վատ կողմերը

«Տնային կալանքի մեկ շաբաթը»

Առցանց ուսուցում: Հովանոցը

Խուլիո Կորտասար: Փոքրիկ դրախտ

Ինչ էլ լինի կյանքը հրաշալի է

Երկարաժամկետ արձակուրդը

Մկրատի պատմությունը: Թարգմանական աշխատանք:

Մեր գյուղը՝ Այգեձորը: Նախագիծ:

Рубрика: Հայոց լեզու

Մարտից-մայիս

Վարժություն 1։

Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստ-

իճանը –գույն մասնիկով չի կազմվում։

Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,

բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

Բարձր-բարձրագույն , մեծ-մեծագույն, ազնիվ-ազնվագույն, խոշոր-խոշորագույն, հին-հնագույն:

Վարժություն 2։

 Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր

բաղադրիչներն են գրվում մեծատառով։

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ

2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ դԱՇՏ

3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ դԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ

5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

Վարժություն 3։

 Շարքերում ընդգծիր կազմությամբ պարզ թվականները:

1. տասնինը, երեսուն, ինը

2. քառասուն, մեկ, հազար

3. յոթ, միլիարդ, հարյուր

4. տասը, երկու, տասնմեկ

5. ինը, միլիարդ, քսանչորս

6. տասնութ, քսանութ, հարյուր

7. տասնմեկ, երեսուն, երեք

8. տասը, երկու, տասնմեկ

Վարժություն 4։

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։

1. որոնել, թոշնել, տոնել, իջնել

2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել

3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել

4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել

5. զանազանել, խթանել, անվանել, հագնել

6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել

7. թռչել, շնչել, գոչել, հնչել

8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել

10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Բառաշարքում ընդգծել ը գաղտնավանկ ունեցող բառերը:

Վերջնագիծ, հյուրընկալ, նկարել, ակնթարթ, գլխարկ, խճանկար, արագընթաց, լեռնաբնակ, զրահ, նվագարան, փղձկալ, այծյամ, հնչյուն, վեհանձն, արթմնի, չվերթ:

Բառաշարքում ընդգծել ապ- նախածանցն ունեցող բառերը:

Ապրանք, ապաբախտ, ապուշ, ապակի, ապուպապ, ապօրինի, ապուխտ, ապագա, ապացույց, ապստամբ, ապավեն, ապառաժ, ապաստան, ապերախտ, ապար, ապտակ, ապրուստ, ապազգային, ապուր:

3.Բառաշարքում ընդգծել անհոդակապ բառերը:

Բնավեր, խճավազ, բազմազգ, խաղասաց, չվերթ, ագեվազ, բեռնատար, եռակողմ, ցլամարտ, գանձարկղ, ուղեկալ, հաղթանդամ, աղվեսագի, գինետուն, ձյունապատ, վազանց, արգավանդ, լուսանկար, հերարձակ:

4. Ընդգծել փոխաբերական իմաստով գործածված բառակապակցությունները:

Թաց գետին, դառը խոսք, գույնզգույն ծաղիկներ, մայրացած հասկ, նիրհած դաշտեր, բախտի անիվ, բարդ խնդիր, սուր աչք, վարդագույն երազ, ննջող առվակ, փրփրուն ալիք, ծաղկած այգի, լալկան ուռենի:

5. Շարքում գտնել հոմանիշ բառերի 8 զույգ:

Արի, արագ, անզոր, հոյակապ, սնամեջ, անապական, գոռոզամիտ, աննկուն, ինքնահավան, անվեհեր, գեր, վճիտ, սքանչելի, ունայն, աննվաճ, մարմնեղ, թույլ, փութկոտ:

Գեր-մարմնեղ

Ազոր-թույլ

Հոյակապ-սքանչելի

Սնամենչ-ունայն

Անապական-վճիտ

Գոռոզամիտ-ինքնահավան

Անկուն-աննվաճ

Արագ-փութկոտ

6. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիջն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող  արդունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա  անձավներ, լճեր ու գետեր:

Բառաշարքում գտնել հոմանիշների 6զույգ :

Ամայի, ցնցոտի, հիվանդ, նենգ, հմայք, քուրջ, տկար, արի, բուսազուրկ, խարդախ, գրավչանք, սրտոտ:

Նենգ-խարդախ, չարամիտ, խաբեբա

Հմայք-գրավչանք, հրապուրանք, կախարդանք

Ամայի-բուսազուրկ, լերկ

Ցնցոտի-քուրջ

Հիվանդ- տկար, անառողջ

Արի-սրտոտ

Հականիշներ

Մշտնջենական, երերուն, վճիտ, գիտուն, բերկրալից, անամոթ, հաստատուն, անցողիկ, պղտոր, թաղծոտ, իմաստակ, խոնարհ

Մշտնջենական-անցողիկ

Անամոթ-խոնարհ

Վճիտ-պղտոր

Գիտուն-իմաստակ

Երերուն-հաստատուն,

Բերկրալից-թաղծոտ

Նախադասության մեջ թող միայն  ենթական և ստորոգյալը:

Ձյան վրա ես նշմարեցի փոքրիկ սև կետեր:

Էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով ներկվել էին դեղձենիները:

Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա:

Մանուկ օրերից ես մի առանձին սեր ունեմ դեպի ծեր, ալևոր մարդիկ:

Նրա գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես:

Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերին պատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:

Կատուն բռնում է:

Քամին փչեց:

Դելֆինները լողում էին:

Արահետը ձգվել էր:

Գետերը քանդում են:

Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:

Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:

Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

Մի տան պատուհանից ճրագի սպիտակ —- (երևալ):

Գարնան արևոտ -օրերը—- ինձ հիշեցնում (հիշեցնել), որ մայիսն է:

—Քամին հալածում է—- (հալածել) մառախուղի թանձր քուլաները:

Ճապոնիայում (թողարկվել) թողարկվեցին  ծայրին փոքրիկ լամպ ունեցող —գրիչներ—:

—Դելֆինները— բաց ակվարիումից դանդաղ (լողալ) դեպի ազատություն:

Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ

Գտիր համաձայնության սխալները:

Մի մասը լռում են: — Մի մասը լռում Է

Երեմն ընկերոջ հետ գնացին: — Երեմն ընկերոջ հետ ԳՆԱՑ

Ընդունվում է պատվերներ: — Ընդունվում ԵՆ պատվերներ

Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն: — Ամեն մի զինվոր ու  հրամանատար իրենց պատմքը ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵՆ

Պահանջվում է վարորդներ: — Պահանջվում ԵՆ վարորդներ

Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։

Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդներին։ — Հետևորդները

Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզանից։ -Քեզ

Տան շեմում միայնակ կանգնած էր Մարանը։ -Շեմին

Բոլորս երախտապարտ էինք նրանից իր   անգնահատելի ծառայության համար։ —

Նրան

Նա իր կարիքներին բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչի։ — Կրիքները

Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր։ — Ներկաների

Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա։ — Նկարներին

Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելու։

Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորդ։ — Հորիցդ

Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իրեն դիմաց տեսավ դժխեմ մահը: — Իր դիմաց

. Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով մեկ կամ կրկնակ բաղաձայն։

 Անդո…., բա….ադ, պ….ահողմ, բե….ի, տայատեսակ, մ….իկ (հողմ), մ….իկ (հացաբույսերի հիվանդություն), տա….ական, տո….ա, բ….ային, սովա….ուկ, 25 տա….որոշել, այ….ենական, երե….րբիչ, ե….որդ, հինգե….որդ, չո….որդ, անդո….ագիր, հո….ասուն, ու….ևոր, հո….ական, հո….անոց, ու….ակի։

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։

Հնադարյան, տնական, ջրավազան, ընչաքաղց, ըղձական, ընկուզենի, ազնվական, գնորդ, վեհապանծ, մտաբերել, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ, վիրակապ, քմային, գարեհաց, ճգնել, թրթիռ, գունագեղ, միջանկյալ, նշաձև, գրակալ, թխամորթ, կրաման, նմանատիպ, սրտակից:

  Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։

Բրդոտ, կարմրախայտ, բվեճ, թմբեր, ըմպանակ, գնացուցակ, ջրամբար, նշանագրություն, տնական, գթալ, ժողովրդական, խճուղի, խմբակային, մրգահյութ, խնկարկել, տրտնջալ, ոսկեգույն, սրել, գրականություն, աշխարհագրական, լրաբեր, ցորենահատ, առվակ, մթնել, դյուրահալ, հնձել:

Վարժություն 4։ Գտնե՛լ համաձայնության սխալները։

1. Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։ — Գնաց

2. Պահանջվում է հմուտ մասնագետներ։ — Են

3. Նրան՝ որպես հմուտ մասնագետ, պարգևատրեցին։ —  Մասնագետի

 4. Արմենը ընկերոջ հետ անցան բակով։ —  Անցավ

5. Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։ —  Գնաց

Վարժություն 6։ Գտնե՛լ խնդրառության սխալները։

 1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։ — Նա դաշնամուր լավ է նվագում

2. Այդ գործում նա չի մասնակցել։ — Այդ գործին նա չի մասնացել

3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի հետ։

 4. Նկարը փակցրեց պատից։ Նկարը փակցրեց պատին

5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից։ Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածով

7. Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:

……………………………, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում:

Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը

Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում

Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը

Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը

Ընդգծիր ճիշտ ձևերը:

Բազմիցս-բազմիցս անգամ

կրկին-կրկին անգամ

սովորացնել-սովորեցնել

նորից կրկնել-կրկնել

ներեղություն-ներողություն

ի շնորհիվ-շնորհիվ

պայթեցնել-պայթացնել

թարմացնել-թարմեցնել

առաջին-առաջի

նորից հետ վերադառնալ- վերադառնալ

փոքրիկ շնիկ-շնիկ

Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր-կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել,կուտակել , կոտրատել:

Ջարդել-կոտրել, կոտրել, կտոր-կտոր անել, կոտրատել, փշրել

Հավաքել-կուտակել, գումարել, անբարել, ժողովել

Հասկանալ-կռահել, գլխի ընկնել, պարզել

Պահել-թաքցնել, ծածկել, պատսպարել, քողարկել

Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

Երկիր-թագավորություն, պետություն, կայսրություն, տերություն

Մազ-ծամ, վարս, հյուսք

Արշալույս-ծեգ, այգաբաց, լուսաբաց

Եղելություն-պատահար, իրադարձություն, միջադեպ

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց

թողած տառերը (նաև կրկնակ)։

ա) Ազնվամորին (մոռ)  վար..դ..ազգիների  ընտանիքին  պատկանող 1-1,5 մ

 բար..ձ..րությամբ  թուփ  է  կամ  կիսաթուփ։  Տեր..և..ները  բարդ  են՝  եռամասնյա,

 վեր…և.ից  գրեթ.ե…  մերկ  ու  կանաչ,  ներք..և..ից՝  թաղի..ք..անման  ու  սպիտակավուն։

Ծա..ղ..կաբույլը  ո..ղ..կույզ  է,  ծա..ղ..կաթերթիկները  սպիտակ  են,  պտուղը

 բազմակորիզավոր  է։  Բույսը  ծա..ղ..կում  է  հունիս-հուլիս,  պտղակալում՝  հուլիս-

օգոստոս  ամիսներին։  Ձմե..ռ..ելուց  հետո  բերք  է  տալիս  մի….այն  երկրորդ  տարում

ու  չորանում  ե.րր…որդ  տարում։

Դեռ.և…ս  հին  հույներն  ու  հռոմ..ե..ացիներն  անտառից հավաքած  ազնվամորու

պտուղներն օ..գ..տագործել են ոչ մի….այն ուտելու, այլ..և.. բ.ու…ժական

նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի  առույգության համար առավոտ.յա…ն

ժամերին ը.մ…պել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված

խոշապ։

բ) Հայրենականժողովր.դ…ականբժշկության մե.ջ… ազնվամորու պտուղների

թուրմը լայն…ո.րեն կի..ր..առվում է գրիպի, մի շարքցրտառական

հիվանդությու….երիժամանակ։ Պտուղներըլայն կիրառումում են նաև լնդա..խ..տի,

սակավար.յու…նության, ստամոքսային ցավերիժամանակ։ Օ.գ…տագործվումեն

նա.և… մարսողությունը լավացնելուև ալկոհոլային հար…ածությունից

սթա..փ..եցնելու նպատակներով։

Հայկական դժողովրդ….ական բժշկության մե..ջ.. ազնվամորու պտուղները լայն

կի..ր..առումեն ունեցելտենդային հիվանդությունների, իսկ ծաղիկներիթուրմը՝

օ.ձ…ի կծածի դեպքերում։

Բառակապակցության իմաստն արտահայտիր մեկ բառով:

Գիտական ենթադրություն — վարկած

թագավորական աթոռ — գահ

քաղաքամերձ բնակավայր — արվարձան

վատ լուր հաղորդող – գուժկամ

լուսնի մանգաղ — մահիկ

հայրենիքից արտաքսված —  վտար

ձիերի խու — երամակ

Փակագծերում տրվածներից ընտրիր փոխաբերական իմաստ ունեցող բառը;

Բնակատեղին հետզհետե ընկղմվեց (սև, գիշերային, ամենակուլ) խավարի մեջ:

Ձորի վրա ծիծեռնակի (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր կախվել անպաշտպան:

(Տխուր, թխպոտ, ամպամած) երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:

Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր իմ սրտում:

Կանաչների միջով հևասպառ հոսում էր (լեռնային, վրդովված, վճիտ) գետակը:

Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:

1. Ականջին օղ անել, ահը սիրտն ընկնել, անվանը մուր քսել, անդանակ մորթել, առյուծ կտրել, բռունցք թափ տալ, արձան կտրել, բախտը ժպտալ,բառերը քամուն տալ, բերանը բաց մնալ:

2. Շատախոսել, հաջողվել, տանջել, մտապահել, հիանալ, քարանալ, սպառնալ, երկյուղել, խիզախանալ, անարգել:

Ականջին օղ անել – մտապահել

Ահը սիրտն ընկնել – երկյուղել

Անվանը մուր քսել – անարգել

Անդանակ մորթել – տանջել

Առյուծ կտրել – խիզախանալ

Բռունցք թափ տալ – սպառնալ

Արձան կտրել – քարանալ

Բախտը ժպտալ – հաջողվել

Բառերը քամուն տալ – շատախոսել

Բերանը բաց մնալ — հիանալ

Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր:

Բարձրագագաթ – քառագագաթ, եռագագաթ, սրագագաթ,

քաղցրաձայն – բարձրաձայն, միաձայն, քաղցրաձայն, մեղմաձայն

վսեմաշուք- պեղճաշուք, վսեմաշուք

տիրակալ- ականջակալ, գահակալ, բերդակալ

վճռաբեկ- հույսաբեկ, սրտաբեկ,

սառնաղբյուր- ցայտաղբյուր,

վարկանիշ- հատկանիշ, ցուցադեմ

դալկադեմ- ժպտադեմ,

ցատկահարթակ- սանդրահարթակ, բեմահարթակ

հոռետես- լավատես, բարետես

Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները: — Ու, և

Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը: — Քանի որ, երբ

Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: — Երբ

Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն: — Որ

Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: — Բայց, սակայն, չնայած

Ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել: — Եվ

Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ: — Որովհետև

Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի: — Եթե, երբ

Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը:  — Եվ

Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է: — Որը

Բառաշարքում ընդգծել –ակ վերջածանց ունեցող 6 բառ:
Ազդակ, հնգյակ, հետնաբակ, կայծակ, աչքածակ, աղավնյակ, գլխահակ, օրինակ, երկտակ, միակ, սայլակ:
                                 

Ական վերջածանցով- հնգական, ինքնափական, գաղթական, կարճամական, գոյական, մետաղափական, ողբերգական, գնահատական, ողբակական, փախստական:

Անք վերջածանցով -անարգանք, ձիթհանք, կախարդանք, երգիծանք, հրամանք, տեղեկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, տվայտանք, մեծաջանք:

                                     

Ատ վերջածանցով — բացատ, անապատ, կիսատ, պողպատ, գունատ, պոչատ, գթառատ, քննադատ, կրճատ, անաշխատ, քնատ:

                                       
Եղ վերջածանցով — գնդասեղ, հյութեղ, ուժեղ, աչագեղ, ահեղ, տգեղ, մարմնեղ, թիթեղ, հանճարեղ, անմեղ, շքեղ:                                 


Կոտ վերջածանցով — երազկոտ, կրակոտ, վախկոտ, մտածկոտ,

Рубрика: Անգլերեն

About this year


Hi, my name is Mary, and now I study everything online, this is not very familiar, but it is necessary. Of course, I would like everything to be the way it was then, but we cannot change everything, so do not waste time, I think that online training is one of the most important solutions, because all this can go on for a very long time .

When we were at school, in the classroom, we watched films, cartoons, spoke on different topics, and, thanks to this, we learned a lot of words and learned to express our opinion in English. During this year, we completed many grammar assignments, many projects, wrote many essays, and sometimes videos, and so on, thanks to which we began to understand and speak good English. This year was quite interesting and good for me, I think I learned a lot about English.

I look forward to going to school again, I think after this long break, I will go to school even more with pleasure, I want to travel a lot and so on, I really miss all of these.

Рубрика: Ռուսերեն

Случай в поезде

Прочитать по Учебнику текст полностью на стр. 44-45

Выполнить задание

  1. Образуйте деепричастия совершенного и невовершенного вида от следующих глаголов:
    Говорить – говоря, Советовать – советуя, Продолжать – продалжая, Покашливать – покашливая,Показывать – показывая

2. Составьте предложения со следующими словами:
поздравления, хвалить, лечить, пассажир

  1. Поздравления — После получения диплома она услышала много поздровлений.
  2. Хвалить — По-моему всегда нужно хвалить ребенка,чтобы у него была мотивация что-либо делать.
  3. Лечить — Мне кажется лечить людей — это одно из самых прекрасных профессий.
  4. Пассажиры — Когда услышали уведомление о взлете, все пассажиры сразу пристегнулись.

3. Верны ли следующие утверждения?
1. Русский писатель Антон Павлович Чехов был очень гордым человеком.

Мне кажется нет, он был очень скромным человеком.

2. Простые и искренние похвалы людей были приятны писателю.

Да, он не любил когда его хвалили, но иногда эти искренние похвалы ему бвли очень приятны.

3. Рассказы, написанные А.П. Чеховым, не очень хороши, потому что писатель не знает жизнь простых людей.

На самом деле, его рассказы были очень душевными.

4. Пассажиры советовали А.П. Чехову прочитать собственные произведения.

Да, но он даже не сказал, что на самом деле речь идет о нем.

Рубрика: Կենսաբանություն

Ժառանգական հիվանդություններ: Անջելմանի համախտանիշ

Անջելմանի համախտանիշը ժառանգական հիվանդություն է, որն ախտահարում է նյարդային համակարգը և առաջացնում ֆիզիկական և մտավոր ծանր հաշմանդամություն: Այս հիվանդությունն ունեցող երեխաները հիմնականում երջանիկ են իրենց զգում և հատուկ հետաքրքրություն ունեն ջրի նկատմամբ: Համախտանիշը անվանվել է բրիտանացի մանկաբույժ Հարրի Անջելմանի անունով, ով առաջինն է նկարագրել այս համախտանիշը:Այս հիվանդությով տառապում են 15000-ից մինչև 20000-ից մեկը: Թեև հիվանդությունը բուժում չունի, սակայն կան հիվանդների կյանքի որակը որոշակիորեն բարելավող խնամքի, օժանդակության և բուժման տարբեր միջոցներ:

Անջելմանի համախտանիշի ախտանիշները

Հաճախ ծնողները նկատում են, որ իրենց երեխաները 6-12ամսականների ընթացքում լավ չի զարգանում: Սակայն հաճախ բուն պատճառի հայտնաբերումը կարող է երկար ժամանակ պահանջել:

Անջելմանի համախտանիշով մարիկ հաճախ՝

  • Առանց որևէ պատճառի ժպտում, կամ ծիծաղում են
  • ունեն խոսքի ձևավորման խնդիրներ, օրինակ՝ շատ քիչ են խոսում կամ ընդհանրապես լուռ են մտնում
  • ունեն ծանր մտավոր անունակություն և զարգացման հապաղում
  • ունեն հավասարակշռության, շարժումների կամ տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ
  • անհանգիստ և գրգռված են (ձեռքերի ծափահարող շարժումներ, գերշարժական դրսևորումներ, ուշադրության երկարատև կենտրոնացման անկարողություն և այլն)
  • ունեն քնի խանգարումներ, օրինակ, երեխաները բավարարվում են ավելի կարճատև քնով:
  • փոքր գլուխ, որի ետնամասը տափակած է

Այս բոլոր ախտանիշները ավելի ակնառու են դառնում 1տարեկանից սկսած:

Անջելման համախտանիշի առաջացման պատճառները

Անջելմանի համախտանիշը ժառանգական հիվանդություն է, որը զարգանում է մայրական 15րդ քրոմոսոմի գործունեության խանգարման պատճառով: Հիմնական պատճառն այդ քրոմոսոմում գտնվող UBE3A գենի բացակայությունն է կամ արատը, որի արդյունքում գլխուղեղը չի կարողանում նորմալ գործել՝ առաջացնելով ֆիզիկական և մտավոր տարաբնույթ խնդիրներ:

Անջելմանի համախտանիշով երեխաների խնամքը

Անջելմանի համախտանիշով մարդիկ ունեն կյանքի գրեթե նորմալ տևողություն, և նրանց ողջ կյանքի ընթացքում ճիշտ կազմակերպված խնամքը կարող է զգալի կերպով բարելավել հիվանդների կյանքի որակը:

Դրանք են՝

  • հատուկ համախտանիշի համար պատրաստված դեղերը
  • ֆիզիկական օժանդակության միջոցները
  • մարմնի դիրքը, հավասարակշռությունը և շարժումները բարելավող միջոցառումներ, կամ ֆիզիոթերապիա
  • հաղորդակցման ունակությունները բարելավող միջոցառումներ
  • որոշ շեղումների, օրինակ՝ գերակտիվության մեղմացմանն ուղղված վարքագծային բուժում:
Անջելմանի համախտանիշ
Рубрика: Ռուսերեն

Проект — «Сасна Црер»

«Давид Сасунский» считается армянским народным эпосом. Уже сотни лет он рассказывается и сохраняется. В эпосе четко выражается как мировоззрение нашего народа.

Эпос состоит из четырех ветвей.

  1. Первая — Санасар и Багдасар
  2. вторая — Мгер Старший
  3. третья — Давид
  4. четвёртая — Мгер младший.

Как по мне самые главные и важные герои в эпосе-это Санасар и Багдасар, которые были очень трудолюбивыми, сильными и создали город в котором в будущем жили их другие поколения.

«Чудеснорожденные близнецы отличаются силой и сметливостью, растут они необычайно быстро. Когда они взрослеют, Халиф принимает решение казнить Цовинар вместе с её детьми, но получает отпор от Санасара и Багдасара, с которыми не может справиться царское войско. « — Этот отрывок из эпоса пожалуй для меня считается самым ярким, потому что здесь очень красиво выражается вся сила детей Цовинара — Санасара и Багдасара.

Давид Сасунский — Википедия
Рубрика: Գրականություն

Մկրատի պատմությունը: Թարգմանական աշխատանք:

Մկրատը մեր կյանք է մտել  խոր հնությունից: Առաջին մկրատը ստեղծվել է ավելի քան երեք ու կես հազար տարի առաջ, ընդ որում չեն գործածվել վարսահարդարման կամ թուղթ, գործվածք կտրելու նպատակներով, այլ` ոչխարներին խուզելու անհրաժեշտության դեպքում:  Առաջին մկրատը նման էր երկշեղբանի ունելու։ Նման մկրատի ամենահին նմուշը հայտնաբերվել է հնագետների կողմից Եգիպտոսում և թվագրվում է մ.թ.ա. 16-րդ դար:
Մոտավորապես մեր թվարկության VIII դարում Մերձավոր Արևելքի արհեստավորներից մեկի մոտ ծնվեց մեխի օգնությամբ երկու դանակները իրար միացնելու գաղափարը, իսկ հարմարավետության համար նրանց բռնակներին ամրացրեց օղակներ: Նման կառուցվածքը հարմար էր և երկար գործեց:  Հետագայում մկրատների բռնակները զարդարելու համար սկսեցին օգտագործել գեղարվեստական դարբնումը:
Եվրոպայում և Ռուսաստանում մկրատի պատմությունը թվագրվում է X դար, այդ մասին վկայում են համապատասխան հնագիտական գտածոները: Ամենահին ռուսական մկրատները մասնավորապես հայտնաբերվել են  Սմոլենսկի մերձակայքում գտնվող Գնեզդովսկյան դամբարաններում հնագիտական պեղումների ժամանակ:
Ցավոք, զույգ շեղբերը մեխով միացված և կլորացված բռնակներով մկրատի առաջին նմանակը ստեղծողի անունը չի պահպանվել:
Այդ գործիքին վերջնական տեսք է տվել Լեոնարդո դա Վինչին: Ժամանակակից մկրատներին նմանություն ունեցող գործիքի գծագիրը  հայտնաբերվել է նրա ձեռագրերում ։
Մկրատը անընդհատ կատարելագործվում էր, և ժամանակի ընթացքում նրան սկսեցին հարմարեցնել տարբեր  գործառույթներին (բժշկություն, մազերի կտրում, մատնահարդարում և այլն):  Երկաթե և պողպատե տարբերակներին`  որպես շքեղություն, փոխարինելու եկան ոսկե և արծաթե մկրատները:.
Քանի որ միջնադարում մկրատները սկսեցին նաև զարդարել, նրանք դարձան  լավ և գործածական նվեր կանանց համար: Հատուկ կաշվե պատյաններով մկրատները հիմնական նվերի հետ  պատրաստակամորեն նվիրում էին  տիկնանց: Այդ իսկ պատճառով էլ  ժամանակի ընթացքում մկրատը դարձավ կանացի պիտույք: Առանձին բացառությունները հաշվի չառնելով` այդպիսինն է նաև այն  մեր ժամանակներում:
Քանի որ պատմությունը չի դոփում տեղում, մկրատի գործածության շրջանակը սկսեց ավելի մեծանալ.  ժամանակի ընթացքում բրիտանացիները ստեղծեցին սիզամարգերը խուզելու մկրատ, ֆրանսիացիները հնարեցին սագեր կտրելու  մկրատ, գերմանացիները` պողպատե մկրատ, որն օգնում է  ավտովթարների ժամանակ:
Կերամիկական դանակների ստեղծումից հետո այդ տեխնոլոգիան անցավ նաև մկրատ ստեղծելուն: Կերամիկական մկրատները պողպատե մկրատներից  երեք անգամ ավելի ամուր  ու դիմացկուն են: Այս ցանկը կարելի է երկար շարունակել, քանի որ կան  մետաղ կտրելու, սիգարի համար մկրատներ և այլն, հիմնականն այն է, որ ինչպես հարյուրամյակներ առաջ, այնպես էլ մեր օրերում, մկրատը անհրաժեշտ է մարդկությանը:

Ножницы, созданные в Древнем Египте

Древние ножницы для стрижки шерсти
Средневековые ножницы

Средневековые ножницы

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Երկարաժամկետ արձակուրդը

Ամբողջ աշխարհում այս մի քանի ամիսների ընթացքում կարծես «երկարաժամկետ արձակուրդ» հայտարարված լինի: Բոլորս տանն ենք, ընտանիքի հետ, բայց ցավոք մյուս արձակուրդների նման չենք կարող հանգիստ դուրս գալ զբոսնելու, ճամփորդել ու ընկերների հետ ժամանակ անցկացնել, ինչն էլ համարվում է բոլորիս «արձակուրդի» առանձնահատկությունը: Բոլորս էլ միշտ երազել ենք չ՞է երկարատև արձակուրդ գնալու մասին: Հիշում եմ, երբ դպրոցի օրերին մտածում էի «վա՜խ ինչ լավ կլինի մի քանի շաբաթ ոչ դպրոց լինի, ոչ էլ պարապմունքներ, մի լա՜վ կհանգստանանք», կարծում եմ էլ երբեք այդպիսի երազանքներ չեմ ունենա:Այս ընթացքում բոլորս չափից շատ դիտեցինք ֆիլմեր, վիդեոներ, օնլայն-դասընթացներ, կարդացինք տարբեր գրառումներ և այլն, կարծում եմ մեր «արձակուդից» հետո բոլորս մասամբ հեռանալու ենք սոց-ցանցերից, չ՞է որ ի վերջո հնարավորություն ունենք ազատ շարժվելու, զբոսնելու: Ինձ թվում է, որ այս «արձակուրդը» դեռ էլ ավելի երկարաժամկետ է դառնալու, դրա համար առաջարկում եմ ժամանակ չկորցնել՝ սովորել, ստեղծագործել, հետաքրքիր գրքեր կարդալ և այլն:

Рубрика: Ֆիզիկա

Ճառագայթումը

Ճառագայթումն էներգիայի տեղափոխության տարատեսակ է: Ճառագայթումը անհոտ, անգույն գործընթաց է, որը բավականին վտանգավոր է մարդկանց օրգանիզմների համար: Ճառագայթում բառը լսելիս, առաջինը հիշում եմ Չեռնոբիլի ատոմակայանի դեպքը, անկեղծ ասած հենց այդ դեպքի մասին կինոսերիալը նայելուց հետո եմ հասկացել ճառագայթման վտանգը: Ճառագայթման պատճառ կարող են դառնալ ատոմակայանները, բժշկական , կամ այլ մեծ էլեկտրական սարքավորումները, զենքերը և այլն: Ճառագայթման թեկուզ ամենափոքր չափաբաժինը նունպես վտանգավոր է մարդու կյանքի համար: