Рубрика: Ուսումնական շրջանների ամփոփում

Սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսների հաշվետվությունը:

Այս ուսումնական տարին շատ տարբերվող է: Ուսումնական շրջանը սկսել եմ քայլքով՝ Հանրապետության հրապարակից միչև կրթահամալիր: Շատ եմ ճամփորդել չնայած թագավարակի պայմաններին:

Ճամփորդություններ:

Այս ուսումնական շրջանի առաջին ու ամենահիշվող Արատեսը, երբ ճամփորդում էի շրջանավարտների հետ:

Այս տարվա երկրորդ Արատեսը:

Եվ արդեն հարազատ դարձած երրորդ Արատեսը, երբ ճամփորդում էինք մեծ խմբով:

Ճամփորդել եմ նաև դեպի Իջևան, որից հետո շատ հետաքրքիր կերպով տեղափոխվել եմ Տավուշում ճամփորդրողների խումբ:

Նախագծերը:

Կրթահամալիրի նախագծերից մասնակցել եմ քայլքերի, ինչպես նաև շատ հանդիպումների ու քննարկումների:

Երկու անգամ քայլել եմ Հանրապետության հրապարակից դեպի Մայր դպրոց: Սակայն պատում չունեմ: Մասնակցել եմ նաև Քայլք Քանաքեռով նախագծին, որի համակարգողներից մեկն էի:

Ընտրությամբ առարկաների գործունեությունը:

Այս տարի ընտրությամբ առարկաներս հայոց լեզվի քերականությունն ու պատմությունն են: Կատարած առաջադրանքներս կարող եք տեսնել բլոգիս պատմության և հայոց լեզվի քերականության բաժիններում: Նաև որպես ընտրության ակումբ ընտրել եմ Ակները, Բենդը, ինչպես նաև թուրքերենի ակումբը:

Կցանկանայի առանձնացնել հայոց լեզվի բաժնի նախագծերից երկուսը:

Թարգմանություն:

Պատմում եմ սեբաստացի ընկերներիս տարբերվողության մասին:

Մասնակցություն կրթահամալիրի տոներին:

Մասնակցել եմ Հարիսայի ծեսին և բոլոր մեդիաուրբաթներին ու հանգանակության օրերին:

Այլ առարկաներից կատարած աշխատանքները:

Կատարած աշխատանքներս կարող եք տեսնել իմ բլոգում: Սակայն կառանձնացնեմ մի քանիսը՝

Էկոլոգիայից կատարած նախագիծը ՝ Տնտեսական շահից մինչև բնապահպանական աղետ. Հանքարդյունաբերություն:

Թարգմանություն ռուսերենից հայերեն՝ Մարդկության պատմության ամենալայնամաշտաբ պատերազմը.

Հասարակագիտությունից՝ Երևանի ապաստարանները, օդային տագնապը, ռազմական դրությունը

Ուսումնական շրջանից լուսանկարներ:

Рубрика: Հասարակագիտություն

Էգոիզմ և Ալտրուիզմ

Էգոիզմ

Էգոիզմ կամ Եսասիրություն (լատ.՝ ego, ես), սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։

Ալտուրիզմ

Ալտուրիզմը (ալտրուիզմaltruism), հոգատարություն այլ անձանց բարեկեցության կամ շահերի մասին։ Սեփական ցանկությունների բացարձակ անտեսումը և այլոց նկատմամբ չափազանցված հոգատարություն ցուցաբերելը

Рубрика: Հասարակագիտություն

Բարին ու չարը

Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում:

Մարդուն վերագրում եմ բարի այն ժամանակ, երբ նրա մեջ նկատում եմ պարզությունը ու շրջապատի հանդեպ ուշադրությունը:

Արդյո՞ք բարին իմաստալից է դառնում, երբ կա չարը:

Կարծում եմ առանց բարության մենք կկործանվեինք:

Արդյո՞ք մարդը կարող է լինել միժամանակ և բարի, և չար:

Կարծում եմ մարդը չի կարող համարվել և բարի, և չար, բայց կարող է տարբեր իրավիճակներում վարվել տարբեր ձևերով: Մի տեղ դուրս կգա որպես չար, մի տեղ որպես բարի:

Սոկրատեսն ասում է. «Ով իմաստուն է, նա բարի է»: Համաձայն եք այս տեսակետի հետ և ինչու:

Ոչ, համաձայն չեմ, քանի որ կարծում եմ իմաստուն լինելը կապ չունի բարության հետ: Ըստ իս նույնիսկ ամենաչար մարդը կարող է լինել իմաստուն, ու միգուցե հենց իր իմաստուն լինելու պատճառով է չարացել:

Ընթերցել հետևյալ տեքստը և մեկնաբանել.

Ճանապարհով գնում էին բարին ու չարը: Նրանք հանդիպեցին երկու մարդու:
 – Եկ փորձենք, թե մեզանից ով է ավելի ուժեղ, – առաջարկեց չարը բարուն:
– Համաձայն եմ, բայց ինչպե՞ս, – պատասխանեց բարին:
– Թող այս երկու մարդիկ պայքարեն մեզ համար: Ես նրանցից մեկին կդարձնեմ հարուստ և ուժեղ, միևնույն ժամանակ՝ չար:
– Լավ, ես էլ մյուսին կդարձնեմ աղքատ ու թույլ, միևնույն ժամանակ՝ բարի:
Ասածն արված է. նույն պահին երկու մարդկանցից մեկը հայտնվեց ձիու գավակին՝ հագին շքեղ հագուստ, իսկ մյուսը վերածվեց ցնցոտիավոր, ձեռնափայտով տկար մի մարդու:

– Հեռու ճանապարհիցս, – գոռաց հարուստի կերպարանափոխված մարդը, մտրակեց մյուս մարդուն և սուրաց առաջ՝ շուտով տուն հասնելու և փողերը հաշվելու:

Աղքատի վերածված մարդը հոգոց հանեց և լուռ շարունակեց ճանապարհը:

– Ահա, տես. հիմա հասկացա՞ր, թե մեզնից ով է ավելի ուժեղ, – ուրախացավ չարը:
– Դեռ սպասիր: Քեզ մոտ ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, բայց տևական չի լինում: Իսկ եթե ես եմ մի բան անում, ապա դա լինում է հավերժ, – ասաց բարին:

Նրանք սկսեցին հետևել, թե հետո ինչ է լինելու:

Որոշ ժամանակ քայլելուց հետո աղքատը տեսավ, որ հարուստն ընկել էր գետնին, ձին էլ՝ նրա վրա, և նա ոչ մի կերպ չէր կարողանում ոտքի ելնել, արդեն շնչասպառ էր եղել և գրեթե խեղդվում էր: Աղքատը մոտեցավ նրան: Նա այնպես խղճաց հարուստին, որ անսպասելիորեն իր մեջ հզոր ուժ զգաց. իսկույն դեն նետեց ձեռնափայտը, կռացավ, բարձրացրեց ձիուն և օգնեց հարուստին ազատվել ծանր բեռից և ոտքի ելնել: Հարուստի աչքերն արցունքվ լցվեցին, չգիտեր, թե ինչպես երախտապարտ լինել աղքատին:

– Ես քեզ մտրակեցի, իսկ դու կյանքս փրկեցիր: Գնանք իմ տուն, մեզ հետ կապրես: Այս պահից ի վեր դու իմ եղբայրն ես:

Նրանք միասին գնացին: Չարն ասաց բարուն.

– Այդ ի՞նչ արեցիր: Խոստացար այն մարդուն թույլ դարձնել, իսկ նա կարողացավ այն ձիուն բարձրացնել: Դու խաբեցիր: Դե, ուրեմն, ես եմ հաղթել:

Իսկ բարին չվիճեց. չէ՞ որ նա չէր կարող անգամ առարկել չարին: Դրանից ի վեր բարին ու չարը երբեք միասին չեն, և եթե անգամ գնում են միևնույն ճանապարհով, ապա՝ միմիայն տարբեր ուղղություններով:

Վերլուծություն

Բարին հաղթեց չարին: Պատմվածքում ինչպես նաև կյանքում բարի մարդիկ շատ խելացի, բայց համեստ են:

Рубрика: Հասարակագիտություն

Ահաբեկչություն

Ահաբեկչությունը բռնության օգտագործման կամ վախի ստեղծման միջոց է քաղաքական, կրոնական կամ գաղափարական նպատակներին հասնելու համար: Չնայած «ահաբեկչություն» տերմինի իրավական ուժին, ներկայիս որոշումը մնում է երկդիմի, այսինքն՝ ահաբեկչությունը նկարագրող որևէ սահմանում չկա։ Տարբեր պետությունների օրենսդրությունում «ահաբեկչություն» ընդունվել է որպես հանցագործություն։ Համընդհանուր համաձայնություն չկա, թե արդյոք «ահաբեկչություն»-ը որոշ սահմանում պետք է դիտարկել որպես պատերազմական հանցագործություն:

Ահաբեկչությունները ըստ բնույթի լինում են․

  1. Անկազմակերպ կամ անհատական (մեկ անձի կողմից ահաբեկչություն) – այս դեպքում ահաբեկչական գործողությունը իրականացվում է մեկ կամ երկու անձանց կողմից, որոնց ետևում կազմակերպություն չի կանգնած ։
  2. Կազմակերպված, խմբային – ահաբեկչական գործունեությունը նախատեսվում և իրականացվում է կազմակերպությունների կողմից : Կազմակերպված ահաբեկչությունն առավել տարածված է ժամանակակից աշխարհում։

Ըստ նպատակի, ահաբեկչությունները բաժանվում են․

  1. Ազգայնական – հետապնդում է անջատողական կամ ազգային ազատագրական նպատակներ։
  2. Կրոնական – կարող է կապած լինել տարբեր կրողնների (հնդուիստների և մուսուլմանների, մուսուլմանների և հրեաների) և մի կրոնի (բողոքական կաթոլիկներ, սունի շիաններ) դավանողների միջև, և նպատակ ունեն խարխլել աշխարհիկ իշխանությունը և ստեղծել կրոնական իշխանություն։
  3. Գաղափարապես նշանակված, սոցիալական – ուղղված է երկրի տնտեսական կամ քաղաքական համակարգի արմատական կամ մասնակի փոփոխությանը, հանրության ուշադրությունը հրավիրել սուր խնդրին: Երբեմն ահաբեկչության այս տեսակը կոչվում է հեղափոխական: Գաղափարականորեն ահաբեկչությանը տրված օրինակ է անարխիստական, սոցիալիստ-հեղափոխական (էսէռական), ֆաշիստական, եվրոպական «ձախ», բնապահպանական ահաբեկչությունը և այլն։

Ահաբեկչությունները ըստ բնույթի լինում են․

  1. Անկազմակերպ կամ անհատական (մեկ անձի կողմից ահաբեկչություն) – այս դեպքում ահաբեկչական գործողությունը իրականացվում է մեկ կամ երկու անձանց կողմից, որոնց ետևում կազմակերպություն չի կանգնած ։
  2. Կազմակերպված, խմբային – ահաբեկչական գործունեությունը նախատեսվում և իրականացվում է կազմակերպությունների կողմից : Կազմակերպված ահաբեկչությունն առավել տարածված է ժամանակակից աշխարհում։
Միջազգային ահաբեկչությունն ու աշխարհաքաղաքական վերափոխումները 21-րդ դարում  | GEOPOLITICS.AM
Ահաբեկչություն – Դիանա Նազարյան
Рубрика: Հայոց լեզու, Հայոց լեզու (խորացված)

Երազանքը

Բոլորս ենք երազում: Աշխարհում յուրաքանչյուր մարդ՝ նույնիսկ բնավորությամբ ամենակոշտը երազում է: Կարծում եմ երազելը ու երևակայելը բնական երևույթներ են, որոնք անում ենք ծնված օրվանից, երբ դեռ անգիտակից հասակում ենք: Երազելը քիչ է ինչ-որ բանի հասնելու համար, պետք է գտնել երազելու ճիշտ չափաբաժինը, որպեսզի այն անգործության ու անխելքության չվերածվի: Երազանքը մարդու ցանկությունն է, անկախ նրանից այդ ցանկությունը խելքին մոտ է՝ հնարավոր է, թե ոչ: Ըստ իս երազելը մոտիվացնում է, քանի որ դու պատկերացնում ես թե ինչերի կարող ես հասնել ու ավելի շատ ես սկսում աշխատել նպատակիդ համար: Կարող եմ ասել, որ ես երազկոտ չեմ: Ես սիրում եմ պատկերացնել ինձ ապագայում, մտածել թե ինչպես կուզեի, որ դասավորվեր կյանքս, բայց դա տևում է շաբաթական մոտավորապես ընդամենը հինգ րոպե:

stv24.tv/wp-content/uploads/2016/11/mechta-Crop...
Рубрика: Անգլերեն

7/12/20

41. «How old are you?» «I am the same age as you are»

  1. he same old as
  2. as same age as
  3. the same age as
  4. as same old as

42.» Can I help you?» «Yes, do you know when the bus comes?»

  1. us
  2. yourself
  3. you
  4. ourselves

43.»There was an eclipse yesterday.» «Unfortunately, I didn’t even see it».

  1. saw
  2. been
  3. see
  4. to see

44. «You look tired.» «I am so tired that I can’t keep my eyes open.»

  1. so tired that
  2. such a tired
  3. too tired that
  4. very tired that

45.» Tom didn’t tell the truth about the accident.»
«Never will I believe him again.»

  1. will believe I
  2. I will believe
  3. will I believe
  4. I won’t believe

46.» Christine is moving to Los Angeles.» «I think her leaving will make everyone sad.»

  1. her leaving
  2. she leaves
  3. she leaving
  4. her to leave

47.» Some teenagers own cars when they’re still in high school.» «Our sons’ friend have one».

  1. drive
  2. have
  3. do
  4. has

48. «When are you leaving for south Carolina?»
«I think I’ll go in June 11.»

  1. at
  2. in
  3. between
  4. on

49. «Did you go to Hawaii for vacation?» «I had been planning to go, but I got sick at the last minute.»

  1. at the last
  2. at last
  3. the last
  4. the least

50.» Do we need more drinks for the party?» «No. The drinks have already been bought.»

  1. the drinks
  2. some drinks
  3. a drink
  4. drink

51.» Would you prefer jazz or rock music?» «I dislike listening to music in general.»

  1. listening to
  2. to listen
  3. listening at
  4. listen to

52.» Do you like living alone?» «Yes, and now I used to cooking for myself»

  1. used to cook
  2. used to cooking
  3. amused to cooking
  4. am used to cook
Рубрика: Հայոց լեզու

Մոգերի ընծաները

Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Ընդամենը այդքան էր։ Որից վաթսուն ցենտ`մեկ ցենտանոց մետաղադրամներով։ Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը։ Դելլան երեք անգամ նորից հաշվեց։ Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Իսկ վաղը Ծննդյան տոներն են։

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը։ Դելլան հենց այդպես էլ վարվեց։ Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են։

Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը։ Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով։ Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին։ Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն է, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել։ Դրան կցված էր «Մր․ Ջեյմս Դիլինգհեմ Յունգ» մակագրությամբ մի քարտ։ «Դիլինգհեմը» բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում, իսկ այժմ «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին, ասես լրջորեն խորհելով. չկրճատվե՞ն արդյոք, դառնալով սոսկ համեստ ու անհավակնոտ «Դ»։ Սակայն, երբ միստր Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելլա անվամբ։ Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է։

Դելլան դադարեց արտասվելուց և խավափնջիկով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին։ Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին։ Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար։ Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր։ Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա։ Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր։ Միշտ էլ այդպես է լինում։ Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մեկ դոլար ութսունյոթ ցենտ։ Իր Ջիմի համար։ Քանի֊քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին։ Ինչ֊որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր֊ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին։

Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև։ Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայել ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելու մեջ։ Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները, շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին։ Նրբակազմ Դելլային հաջողվել էր հասնել այդ արվեստին։ Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին։ Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց։ Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը։

Ի դեպ, Ջեյմս Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ։ Մեկը Ջիմի` հորից և պապաից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելլայի մազերը։ Եթե Սաբայի թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելլան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որպեսզի նսեմացմեր նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը։ Եթե Սողոմոն թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս, Ջիմը ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փետում մորուքը։

Եվ ահա Դելլայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը։ Սակայն Դելլան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը։ Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու֊երեք կաթիլ ընկան հնամաշ կարմիր գորգին։

Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում, նա արդեն սլանում էր ներքև, փողոց։

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր․ «Մադամ Սոֆրոնի,մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք»։ Դելլան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց։


― Մազերս չե՞ք գնի, ― հարցրեց մադամին։

― Մազեր գնում եմ, ― պատասխանեց մադամը։ Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տենեմ։ Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը։

― Քսան դոլար,― ասաց մադամը, հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան։

― Շտապ տվե՛ք,― ասաց Դելլան։

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրում ծեծված փոխաբերության համար)։ Դելլան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար։

Վերջապես գտավ։ Տարակույս չկար, այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար։ Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել։ Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, ― այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը։ Այն թերևս կարելի էր արժանի համարել այդ ժամացույցին։ Հենց որ Դելլան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին։ Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. Համեստություն և արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ։ Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և և Դելլան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ։ Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և իմանալ, թե ժամը քանիսն է։ Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից։

Տանը Դելլայի աշխուժությունը հանդարտվեց, իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը։ Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը։ Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք։

Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դաերից փախած փոքր տղայի։ Դելլան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելու մեջ։

«Դե,― ասաց նա ինքն իրեն, ― եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ Քոնի այլենդյան խմբերգչուհու։ Սակայն ինչ կարող էի անել, ախ, ինչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»։

Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին։

Ջիմը երբեք չէր ուշանում։ Դելլան ձեռքի մեջ սեղմեց պլատինե շղթան և նստեց սեղանի ծայրին մոտ, մուտքի դռանն ավելի մոտիկ։ Շուտով լսեց ներքևի սանդուղքից եկող նրա ոտնաձայները և մի պահ գունատվեց։ Նա սովորություն ուներ ամեն տեսակի առօրյա մանրուքների առիթով կարճ աղոթքով դիմել աստծուն և փութով մրմնջաց.

― Տե՛ր աստված, այնպես արա, որ չդադարեմ նրան դուր գալուց։

Դուռը բացվեց, Ջիմը ներս մտավ և իր ետևից փակեց այն։ Նրա դեմքը նիհար էր, մտահոգ։ Հեշտ բան չէր քսաներկու տարեկան հասակում ծանրաբեռնված լինել ընտանիքով։ Նրան արդեն վաղուց նոր վերարկու էր պետք, ձեռքերն էլ սառչում էին առանց ձեռնոցների։

Լորի հոտն առած սետերի պես Ջիմը քար կտրած կանգնած մնաց դռան մոտ։ Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելլան չկարողացավ հասկանալ և սարսափեց։ Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում, ոչ մեկը այն զգացումներից, որ կարելի էր սպասել։ Ջիմը պարզապես նայում էր, հայացքը չկտրելով նրանից, և նրա դեմքը չէր փոխում իր տարօրինակ արտահայտությունը։

Դելլան վեր թռավ սեղանի մոտից և նետվեց դեպի ամուսինը։

― Ջիմ, սիրելիս, ― գոչեց նա, ― այդպես մի՛ նայիր։ Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին։ Չես բարկանում, չէ՞։ Այլ կերպ չէի կարող։ Մազերս շատ արագ են աճում։ Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը։ Եթե իմանայիր, թե ինչ հրաշալի, ինչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար։

― Մազերդ կտրե՞լ ես, ― հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով. թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը։

― Այո, կտրել և վաճառել եմ, ― ասաց Դելլան։ ― Բայց չէ որ դու, միևնույն է, կսիրես ինձ։ Չէ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս։

Ջիմը շվարած նայեց շուրջը։

― Ուրեմն հյուսերդ այլևս չկա՞ն, ― հարցրեց նա անմիտ համառությամբ։

― Մի՛ փնտրիր, չես գտնի, ― ասաց Դելլան։ ― Չէ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել։ Այսօր նավակատիք է, Ջիմ։ Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել։ Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը, ― շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց, ― սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը։ Կոտլետները տապակե՞մ, Ջիմ։

Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից։ Նա գիրկն առավ իր Դելլային։ Համեստ գտնվենք և մի քանի վայրկյան զբաղվենք որևէ կողմնակի առարկայի քննությամբ։ Ո՞րն է շատ, շաբաթը ութ դոլարը, թե տարին մեկ միլիոնը։ Մաթեմատիկոսը կամ իմաստունը սխալ կպատասխանեն ձեզ։ Մոգերը թանկարժեք ընծաներ բերեցին, սակայն մի բան չկար դրանց մեջ։ Բայց այդ մշուշապատ ակնարկների պարզաբանումը հետո։

Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին։

― Սխալ չհասկանաս ինձ, Դելլ, ― ասաց նա։ ― Ոչ մի սանրվածք ու կտրված մազեր չեն կարող ստիպել ինձ, որ դադարեմ իմ Դելլային սիրելուց։ Սակայն բաց արա փաթեթը և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու սկզբում մի պահ փոքր֊ինչ ապշեցի։

Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը։ Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո֊ավաղ֊իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմել այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը։

Սեղանին դրված էին սանրեր, մեկը` մազերը ետևում, մյուս երկուսը կողքերին հավաքելու համար։ Դա այն նույն սանրերի հավաքածուն էր, որով Դելլան, դիտելով Բրոդվեյի վրա գտնվող ցուցափեղկերից մեկը, զմայլվում էր։ Կրիայի պատյանից պատրաստված հրաշալի սանրեր, անկյուններին փայլուն փոքրիկ քարեր ագուցված, որոնք Դելլայի շագանակագույն մազերի գույնն ունեին։ Դրանք թանկ արժեին, Դելլան գիտեր այդ մասին, և նրա սիրտը հալումաշ էր լինում ու տոչորվում այդ սանրերը ձեռք բերելու անիրականանալի ցանկությունից։ Եվ ահա դրանք իրենն են, սակայն այլևս չկան գեղեցիկ մազերը, որոնց զարդարեր դրանց բաղձալի փայլը։

Այնուամենայնիվ Դելլան սանրերը սեղմեց կրծքին և երբ, վերջապես, ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.

― Մազերս շատ արագ են աճում, Ջիմ։

Եվ հանկարծ վեր ցատկեց, ինչպես եռացրած ջրից վախեցած կատվիկ, ու գոչեց.

― Ախ, աստված իմ։

Չէ որ Ջիմը դեռ չէր տեսել նրա հրաշալի նվերը։ Փութով բաց ափի մեջ նրան մեկնեց շղթան։ Թանկարժեք փայլատ մետաղը ասես կայծկլտաց նրա բուռն ու անկեղծ ուրախության ճառագայթների մեջ։

― Մի՞թե հրաշալի չէ, Ջիմ։ Ամբողջ քաղաքն եմ չափել, մինչև գտել եմ։ Այժմ կարող ես օրը թեկուզ հարյուր անգամ նայել ժամացույցին։ Ինձ տուր այն։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես են համապատասխանում իրար։

Սակայն Ջիմը, ենթարկվելու փոխարեն, պառկեց բազմոցին, ձեռքերը դրեց գլխատակին և ժպտաց։

― Դելլ, ― ասաց նա, ― ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան։ Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար։ Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար։ Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է։

Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ մոդա դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին. թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով։ Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը։ Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են։

Рубрика: Հայոց լեզու, Հայոց լեզու (խորացված)

Ես եմ ստեղծում իմ հեքիաթը

Ըստ իս յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ապրելակերպը, իր մարդ տեսակը ու իր շուրջ գտնվող մարդկանց, ըստ որի էլ կազմվում է իրեն շրջապատող աուրան: Ամեն մեկս մենք ենք ստեղծում մեր հեքիաթը, մենք ենք կառավարում մեր մտքերը, մեր ցանկությունները: Վերջերս շատ եմ նկատել չարությամբ լցված մարդկանց, ու հնարավորության դեպքում խորհուրդ կտայի լցվել բարությամբ ու ստեղծել հեքիաթի իրենց էջը: Առանց այդ էլ ապրում ենք դժվար ժամանակներում: