Рубрика: Հայոց լեզու, Հայոց լեզու (խորացված)

Здоровый образ жизни. Առողջ ապրելաակերպ. Թարգմանություն

Առողջ ապրելակերպը յուրաքանչյուրի վարքի անհատական համակարգն է, որը ապահովում է ֆիզիկական, մտավոր ու սոցիալական բարեկեցությունը: Առողջ ապրելակերպը լավագույն պայմաններն է ստեղծում ֆիզիոլոգիական և մտավոր գործընթացների բնականոն ընթացքի համար, ինչը նվազեցնում է տարբեր հիվանդությունների հավանականությունը և մեծացնում է մարդու կյանքի տևողությունը: Առողջ ապրելակերպը օգնում է մեզ իրականացնել մեր նպատակները ու առաջադրանքները, հաջող իրականացնել մեր առօրյա պլանները, հաղթահարել դժվարությունները: Լավ առողջությունը, որն աջակցում և ամրապնդվում է անձի կողմից, թույլ կտա նրան ապրել երկար և լի ուրախ կյանքով: Առողջությունը յուրաքանչյուր անձի, ինչպես նաև ամբողջ հասարակության անգնահատելի հարստությունն է:

Առողջ ապրելակերպը ունի յոթ հիմնական հիմնասյուն: Դրանք են՝ ֆիզիկական ակտիվությունը, հավասարակշռված սնվելը, վատ սովորություբններչ բացակայությունը, հիգիենիկ խնամքը, լավ քուն ու հանգիստը, առողջության ընթացակարգերը ու հուզական տրամադրությունը: Եթե հետևենք այս բոլոր կետերին, ապա կյանքի որակը և բարեկեցությունը զգալիորեն բարելավվում են:

Ցավոք սրտի շատ մարդիկ չեն պահպանում առողջ ապրելակերպը պարզագույն նորմերը ու դրանով կրճատում են իրենց կյանքը:

Здоровый образ жизни - Официальный сайт ГКУЗ ДРС № 1 МЗ КК

Նյութերը՝

ЗДОРОВЫЙ ОБРАЗ ЖИЗНИ

Здоровый образ жизни

Рубрика: Հայոց լեզու, Հայոց լեզու (խորացված)

Թարգմանական աշխատանքներ

Загрязнение океана, экология океана (թարգմանական աշխատանք)

Մարդկության պատմության ամենալայնամաշտաբ պատերազմը. Թարգմանություն

Արվեստը 21-րդ դարում, թարգմանություն

20րդ դարի կանայք, որոնք լուրջ ներդրում են ունեցել ժողովրդի աշխարհայացքի վրա: Թարգմանություն:

Здоровый образ жизни. Առողջ ապրելաակերպ. Թարգմանություն

Рубрика: Հունիսյան ճամբար

Հունիսյան ճամբարի ամփոփումը

Հունիսյան ճամբարի ավարտվեց: Այն համարում եմ բավական ստացված, հետաքրքիր ու ուսուցողական: Ճամփորդեցինք, սովորեցինք, քննարկեցինք ու ինտելեկտուալ խաղեր խաղացինք: Ջոկատիս ընտրությունը միանշանակ ճիշտ էր, օրվա վերջում ընկեր Վարդանի՝ մեր ջոկատավարի դասասենյակից պարզապես դուրս չէինք գալիս:

Իսկ մեր ճամբարի ընթացքը կարող եք տեսնել իմ պատումերում/ լուսաբանումներում ՝

Հունիսյան ճամբարի մեկնարկը — Հունիսյան ճամբար

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ. Իմ գերդաստանը և իմ գյուղը՝ Այգեձորը։

Ազգային փոքրամասնությունները Հայաստանում. ազգագրագետի հետ հանդիպմանն ընդառաջ

Հանդիպում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ

Ժամանակների ամենահին հիշողությունների հետքերով

Խոհարարություն էլ սովորեցինք

Рубрика: Հունիսյան ճամբար

Խոհարարություն էլ սովորեցինք

Այսօր մեր ճամբարի նախավերջին օրն էր, օրը ավարտին հասցրեցինք խոհարարական նախագծով: Պատրաստեցինք Սյունիքի ճաշատեսակներից մեկը՝ կարտոֆիլով ու բրինձով տոլմա: Պատրաստման ընթացքը շատ հեշտ ու զվարճալի էր, իսկ ուտեստի համը շատ հետաքրքիր:

Рубрика: Հունիսյան ճամբար, Ճամփորդություններ

Ժամանակների ամենահին հիշողությունների հետքերով

Հունիսյան ճամբարի հինգերորդ օրը՝ հունիսի 4-ը մեր ճամբարային ջոկատն անցկացրեց Հնաբերդ-Դվինում, որտեղ  երբեք չէի եղել: Եղանք Դվինի հնավայրում, որը վերականգնման աշխատանքների փուլում է, եղանք Վերին Դվինի ասորիների մի ընտանիքում, որի տունն ունի մոտ 2 դարի պատմություն /այն կլրանա 2028-ին/։ Տունը կառուցված էր ասորական  եկեղեցու հարևանությամբ, կառուցվել են միաժամանակ: Տեղացիները մեզ ասեցին, որ հենց այդ երկու կառույցներից էլ սկսել է հետագայում ձևավորվել ամբողջ գյուղը: Եղանք նաև ասորիների մշակույթի տանը, սովորեցինք միմյանց ազգային պարերը, շփվեցինք ու ընկերացանք: Ինձ ամենից շատ զարմացրեց ու հիացրեց Նորաշենի հողաշեն եկեղեցին, որի մասին երբեք չէի լսել: Զարմանում եմ, թե ինչպես կարելի է լռել ու մոռացության մատնել այդ հրաշալի ու գեղեցիկ պատմություն ունեցող աղոթատեղին:
Այսպիսի հավես ճամբարային-ճամփորդական օր ունեցանք հունիսի 4-ին․․․

Рубрика: Հունիսյան ճամբար

Հանդիպում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ

Հունիսի 2-ին հասարակագիտական ջոկատի ճամբարականներով /ղեկավար՝ Վարդան Կարապետյան/ունեցանք շատ հետաքրքիր հանդիպում-քննարկում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ: Հանդիպման թեման էր՝ ՀՀ ազգային փոքրամասնությունները և նրանց առնչվող օրենսդրությունը: Հանդիպմանն ընդառաջ՝ ճամբարային առաջին երկու օրերին ուսումնասիրել էինք հանդիպման նախագծում հրապարակված ուսումնական նյութերը: Զրույց-քննարկման ընթացքում Լուսինե Խառատյանն իր պարզաբանումներով և մեկնաբանություններով օգնեց վերլուծել մեր կարդացած-ուսումնասիրածը, ինչպես նաև պատասխանեց ճամբարականների բազում հարցերին:Այս հետաքրքիր հանդիպման արդյունքում ազգագրագետը մեզ փոխանցեց կարևոր, հետաքրքիր տեղեկություններ:

Рубрика: Հայոց լեզու, Հայոց լեզու (խորացված), Հունիսյան ճամբար

Ազգային փոքրամասնությունները Հայաստանում. ազգագրագետի հետ հանդիպմանն ընդառաջ

Հայաստանն աշխարհին հայտնի է որպես մոնոէթնիկ երկիր, սակայն, Հայաստանում ևս ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, ռուսներ և այլն: Նրանք ունեն տարբեր ավանդույթներ, մտածելակերպ և, ամենակարևորը, տարբեր կրոններ, բայց դա չի խանգարել նրանց տարիներ շարունակ ապրել կողք-կողքի:

Ազգային փոքրամասնությանը պատկանող անձինք են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր հանդիսանում են
իրենց ուրույն ազգային կամ էթնիկ ինքնություն ունեցող, Հայաստանի Հանրապետությունում պատմականորեն ձևավորված խմբի՝ ազգային փոքրամասնության անդամ:

Հայաստանում 2011 թվականին անկացված մարդահամարի տվյալների համաձայնազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերն ունեն հետևյալ թվային ցուցանիշները:

Եզդիներ — 35,308մարդ

Ռուսներ — 11,911մարդ

Ասորիներ — 2,769

Քրդեր — 2,162

և այլն:

Հիմա կներկայացնեմ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ու նրանց սովորույթների մասին:

Եզդիներ

Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ եզդիներին թույլատրվեց սրբատեղի ունենալ՝ 2013 թ-ին:Սրբավայր մուտք գործելուց առաջ պարտադիր պետք է հանել կոշիկները, իսկ տղամարդիկ անպայման պետք է բեղ ունենան: Եզդիներն արևապաշտ են, նրանց այդ պաշտամունքային հավատը գալիս է շատ հնուց: Որպես հնագույն ազգ, առաջացել է Միջագետքում՝ Իրաքի տարածքում, նրանց պատմական բնօրրանը համարվում է Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալը:  Եզդիները չունեն պետականություն, սփռված են աշխարհով մեկ: Ապրում են հիմնականում Թուրքիայում, Իրանում, հայաստանում, Ռուսաստանում, Ամերիկայում, Ֆրանսիայում, Սիրիայում ու մի շարք այլ երկրներում: Ոչ ստույգ տվյալներով եզդիների թիվը աշխարհում հասնում է մինչև 3 միլիոնի։ Եզդիները շատ լավ պահպանում են իրենց մշակույթը, դեռ փոքրուց երեխաներին սովորեցնում են իրենց երգն ու պարը: Հայաստանում ապրող եզդիները գիտեն հայերեն, նույնիսկ նրանցից որոշները չեն տիրապետում իրենց մայր լեզվին՝ եզդերենին:

Եզդիներ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ասորիներ

Ասորիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորություններն ու մշակույթը, և որպեսզի պահպանեն դրանք չեն ձուլվում այլ ազգերի հետ: Բայց ասորիները սիրո և ամուսնության հարցում ազգային սահմանափակումներ չեն դնում: Նրանք հարսանիքները նշում են մեծ շուքով, որի ժամանակ հնչում է թե՛ ասորական, թե՛ հայկական երաժշտություն:Իրենց ազգային ուտեստը մարթուխան է, որի պատրաստման համար օգտագործում են ձու, ալյուր, կաթ և յուղ: Ասորիներն այն թխում են իրենց ամենակարևոր օրվա՝ մատուռի օրվա կապակցությամբ և բաժանում հարևաններին: Ըստ ասորիների իրենց հացն ունի զորավորի հատկություն․ երբ հղի կինն ուտում է մարթուխան այնուհետև ձեռք է տալիս մարմնի որևէ հատվածին՝  երեխան այդ հատվածում խալ է ունենում: Ասորիների լեզուն համարվում է ասորերենը: Հայաստանում ապրող ասորիները նույնպես տիրապետում են հայերենին, քանի օր մեծամասնությունը ծնվել է հենց այստեղ:

Ասորիներ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Քրդեր

Քրդեր՝ Իրանական էթնիկակական խումբ րը բնակվում է հիմնականում Արևմտյան Ասիայի լեռնային հատվածում: Հայաստանի առաջին հանրապետության տարիներին՝ 1918-1920 թվականներին, քրդերը ստացել են քաղաքական իրավունքներ, Հայաստանի ազգային ժողովի կազմում ընտրվել է նաև քրդական համայնքի ներկաչացուցիչ: Աշխարհում ապրում է շուրջ 40 մլն քուրդ: Քուրդ ժողովուրդը Հայաստանում ներկայացված է երկու էթնիկ խմբերով` քրդերով և եզդիներով: Քչերը գիտեն, որ եզդիներն իրենց կրոնը` էզիդիզմը, պահպանած քրդեր են: Ինչպես ասեցի՝ քրդերն ու եզդիները համարվում են նույն ժողովուրդը, սակայն քրդերի լեզուն անվանում են քրդերեն: Քրդերի մեծամասնությունը նույնպես ավելի լավ տիրապետում է հայերենին, քան քրդերենին:

Քրդեր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Նյութերը ՝

Եզդիներ , անձնական ուսումնասիրություններ

Ասորիներ

Քրդեր

Рубрика: Հայոց լեզու, Հունիսյան ճամբար, Պատմություն, Պատումներ, Գրականություն

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ. Իմ գերդաստանը և իմ գյուղը՝ Այգեձորը։

Հունիսյան ճամբարի օրերին  «Մեր գերդաստանը» ընտանեկան  նախագծի շրջանակում ուսումնասիրում ենք մեր արմատները, բարբառները, ծննդավայրը: Այս պատումով կպատմեմ իմ արմատների, ծնողներիս ծննդավայրի, ինչպես նաև Այգեձոր գյուղի մասին:

Հայրս Տավուշի մարզից է՝ Այգեձոր գյուղից, մայրս՝ Լոռիից՝ Կալինինոյից: Մեր տանը հաճախ են հնչում բարբառային բառեր, զրույցներ, խոսակցություններ: Հորս կողմը բոլորը տիրապետում են բարբառին, տատիկս խոսում է հիմնականում հենց բարբառով, հայրս ու հորեղբայրս խոսքի մեջ շատ են օգտագործում բարբառը, իսկ հորաքույրս պատմություններ պատմելիս պատմում է բացառապես բարբառով: Մայրս, կարելի է ասել, չի տիրապետում Լոռվա բարբառին, բայց մայրական տատիկիս խոսակցություններում հաճախ են լսվում բարբառային բառեր: Ես ավելի շատ կապված եմ Տավուշի հետ, շատ եմ սիրում Տավուշի բարբառը, հաճախ ընտանիքիս անդամների խոսակցություններից գեղեցիկ բարբառային բառեր եմ ֆիքսում ու սկսում դրանք օգտագործել խոսքիս մեջ: բոլոր ժամանակների ամենասիրելի արտահայտությունս սա է՝ «սասդ կտրի», ինչը նշանակում է՝ սուս մնա՛, լռի՛ր, քիչ խոսի՛ր: Ընկերներս միշտ ծիծաղում են այդ խոսքիս վրա․․․

Ինձ համար ամենահարազատ գյուղը Այգեձորն է՝ տատիկիս ծննդավայրը: Ընտանիքով և բարեկամներով հաճախ ենք լինում այնտեղ, վերջերս ճամփորդեցի դեպի Տավուշ՝ Այգեձոր, կրթահամալիրի փոքր խմբով, որտեղից նույնպես ունեմ պատում: Այժմ գյուղում ապրում է տատիկիս եղբոր ընտանիքը: Մի քիչ կպատմեմ ձեզ Այգեձորի մասին:

Գյուղը շատ փոքր է, սահմանամերձ, այնտեղ եղած օրերին հաճախ եմ լսել կրակոցներ, որոնցից շատ վախեցել եմ, բայց տեղի երեխաների հետ զրուցելիս նրանք ասում էին՝ «արդեն սովորականա դարձել», որը նաև շատ տխրեցնում էր: Երևանից դեպի գյուղ հասնելու համար պահանջվում է մոտավորապես 5 ժամ: Կա մի ավանդություն, ըստ որի գյուղի անունը հնում եղել է «Ղուլալի», որը կազմվել է օտարալեզու եղբայրների անուններից՝ Ղուլի և Ալի, որից հետո անունը վերափոխվել է ու անվանվել Այգեձոր, քանի որ գյուղը շրջապատված է այգիներով, անտառներով ու գտնվում է ձորի մեջ: Այգեձորի տարեգրությունը մոտավորապես կազմում է  300 տարի: Գյուղը 3 կողմից շրջապատված է ադրբեջանցիներով, համարվում է Ադրբեջանի հետ  ամենաերկար սահմանն ունեցող գյուղը, սահմաններ ունի նաև Չինարիի ու Արծվաբերդի հետ: Գյուղում շատ մեծ շուքով նշվում է Վարդավառը, շատ եմ սիրում Վարդավառի տոնին լինել գյուղում, քանի որ իսկապես շատ ուրախ է անցնում: Մեծ շուքով են նշում նաև բերքահավաքը, այդ տոնին հավաքվում են գյուղում բոլորը իրենց բարեկամների հետ, ով գյուղում չէ, անպայման հետ է գալիս, որպեսզի մասնակցի բերքը հավաքելու տոնին, որից հետո, իհարկե, մի լավ «քեֆ» են անում: Տեղացիները շատ մարդասեր ու անկեղծ են: Մի պատմություն կա, ըստ որի աշուղ է անցել գյուղերով ու ամեն գյուղին մի անուն դրել, Այգեձորով անցնելուց հետո ասել է՝ «Ուտող, խմող այգեձորցի»: Տարածքի ամենականգուն եկեղեցին Հռիփսիմե եկեղեցին է, որն արդեն կիսաքանդ է, իսկ այժմ կառուցվում է նորը: Երևի տեղի ամենատարեց մարդը մոտավորապես 98 տարեկան է, իսկ ընդհանուր գյուղում ապրում է գրեթե 1000 մարդ:

Սակայն կուզեի, որ պատմությունը կարդալուց  բացի նաև տեսնեք ու վայելեք մեր գյուղի ամբողջ գեղեցկությունն ու բնաշխարհը։