Рубрика: Ուսումնական շրջանների ամփոփում

2020-2021 ուսումնական տարվա ամփոփում

Այս ուսումնական տարին շատ ոչ ստաբիլ, կարոտով լի, բայց նաև շատ հիշողություններով և ինչու ոչ, կարծում եմ նաև արդյունավետ տարի էր:

Ինչպես մյուս ուսումնական շրջանները, այնպես էլ սա՝ բացառություն չէր: Ուսումնական շրջանս սկսել եմ ճամփորդությունով: Եկեք հենց այդ կետից էլ սկսենք ուստարվա ամփոփումը:

Ճամփորդություններ՝

Առաջին Արատեսյան ձյունը իմ հիշողություններում

Ջրվեժի արգելոց

«Ձմեռային խաղերը»

Թալինը

Ուսումնական խաղերի երկրորդ օրը

Երբ սերն ու գիտելիքը հանդիպեցին

Նոր շունչ ստացած

Բեռնատարով անկախ ճամփեքին

Ճամփորդել եմ նաև դեպի Բջնի և Սևան, սակայն պատումներ չունեմ:

Հանդիպումներ՝

Մեր ժամանակակիցը. հանդիպում գրող, թարգմանիչ Հասմիկ Սիմոնյանի հետ

Հանդիպում կովկասագետ Ալեքսան Հակոբյանի հետ:

Մեր ժամանակակիցը. Լուսինե Եղյան

Արփի Ոսկանյան. Ճանաչենք մեր ժամանակակիցներին

Մեր ժամանակակիցը․ հանդիպում հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանի հետ

Հետազոտություններ՝

Պատերազմական և հետպատերազմական բառարան.

Ազգային փոքրամասնությունները Հայաստանում

Կյանքը այն երկրներում, որտեղ ջուրը ոսկու գին ունի

Հայկական հարսանիքներ

Թարգմանություններ՝

20րդ դարի կանայք, որոնք լուրջ ներդրում են ունեցել ժողովրդի աշխարհայացքի վրա: Թարգմանություն:

Смартфоны. Սմարթֆոններ. Թարգմանություն:

Translate this passage into Armenian

Թարգմանական աշխատանքներ

Վերլուծություններ՝

Newmag. «Sapiens» գրքի վերլուծությունը

Newmag. «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի վելուծությունը

Newmag. «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի վերլուծությունը

Ակների գործունեությունից՝

Սովորող սովորեցնողը

Սովորում ու պատրաստում ենք

24.04.2021

Հունիսյան ճամբարը՝

Հունիսյան ճամբարի ամփոփումը

Իսկ առարկայական գործունեությունս կարող եք գտնել առանձնացված բաժիններում:

Рубрика: Հունիսյան ճամբար

Հունիսյան ճամբար

Այս տարի հունիսյան ամառային բաց ճամբարը սկսեցինք  մայիսի 31-ին, յուրաքանչյուրս  մեր ընտրած ճամբարական ջոկատով: Այս տարի իմ ջոկատի ղեկավարը հասարակագետ Վարդան Կարապետյանն է: Ընկեր Վարդանի հետ ճամփորդել եմ դեպի Տավուշ, ունենք լավ ու բարի հիշողություններ:

Ճամբարի առաջին օրը սկսեցինք ընկեր Վարդանի դասասենյակի պատշգամբի բույսերի խնամքով՝ նախ տնկեցինք մի քանի նոր ծաղիկներ, ինչպես նաև խնամեցինք պատշգամբի հին բնակիչներին:

Ծաղիկների խնամքից հետո անցանք ճամբարի աշխատակարգի քննարկմանը, խոսեցինք ճամբարային օրերի մեր անելիքների մասին: Քննարկումները հիմնականում իրականացնում ենք ընկեր Վարդանի դասասենյակի կանաչ պատշգամբում, առավոտյան հով ժամին, ինչն անչափ հաճելի ու հավես է դարձնում մեր ճամբարային օրը:

Ճամբարային-նախագծային քննարկումների հետ մեկտեղ ունենում ենք նաև մարզական ժամ, երգ, պար, հրավիրյալ մասնագետի հետ քննարկումբարբառային զրույցներ, որոնք ավելի հետաքրքիր և բովանդակալից են դարձնում մեր ամառային հավես ճամբարը:

Սպասե՛ք մեր հետագա պատում-լուսաբանումներին…

Рубрика: Ճամփորդություններ

Բեռնատարով անկախ ճամփեքին

Մենակ ես կարող եմ պատկերացնել թե ինչքան երկար եմ սպասել այս ռիսկային ու էմոցիաներով լի ճամփորդությանը: Բեռնատարով տեղաշարժվելու հնարավորությունը ինձ շատ էր ոգևորում: Վերջապես: Անկախության օրը՝ այս անգամ անկախացանք Թռչկանում:

Թռչկան տանող ճանապարհը շատ բարդ, բայց միարժամանակ շշմելու բնությունով հարուստ է: Այս ճամփորդության ուղղությունը միանշանակ տեսարանները, զովությունը ու մարդկային շփումը վայելելու ժամանակ է, քանի որ ամբողջ ճանապարհին կամա թե ակամա կտրված ենք հեռախոսներից:

Рубрика: Հայոց լեզու

Զուգահեռներ Թումանյանի «Մեր գրական վարք ու բարքից» ի հետ

ՄԵՐ ԳՐԱԿԱՆ ՎԱՐՔ ՈՒ ԲԱՐՔԻՑ

Մեր լրագիրները փեշակ են շինել հալածել ու հայհոյել գրականությունն ու գրողներին, իհարկե, միշտ քննադատության անունով, գրականության վրա սրտացավ հսկողի հավակնությամբ, միշտ անաչառություն աղաղակելով։ Շատ հետաքրքրական բան դուրս կգար, եթե մի ձեռնհաս մարդ քններ այս տխուր երևույթը, ցույց տար, թե ինչ շարժառիթներից է առաջ եկել, ինչպես է արտահայտվել կամ ինչ միտք է ունեցել այս թշնամական վերաբերմունքը, որ միշտ անցել է հասարակ մարդավարության և տանելի դատողության սահմաններից։

Այդ կողմից միշտ է աչքի ընկել Մշակ լրագիրը, բայց վերջերս Նոր-Դարը ճգնում է անպատճառ նրանից էլ խիստ ու խելոք երևալ։ Գրականության մասին խորհրդածություններ է անում, հարցեր է տալիս ու իրան իրան պատասխանում։ Իհարկե, շատ անմխիթար պատասխաններ, հուսահատական եզրակացություններ, նախատինքներ ու խրատներ, մեկը մյուսից ավելի անհեթեթ ու անճոռնի։ Վերցնենք հենց վերջին առաջնորդողները, որոնց մեջ լրագիրը խոսում է գրողների ու գրականության մասին։

№ 39–ի առաջնորդողում, որ կրում է Կանոնավոր կրթությունն է պակասում վերնագիրը, լրագիրն ասում է. «Մեր մեծ համարված, բայց իսկապես շատ փոքրիկ տաղանդի տեր բանաստեղծները, դրամատուրգները (դրամատուրգնե՛րը), վիպասանները իրենց փառքը որոնել են հայի մեջ միմիայն պակասություններ տեսնելով, նրա հոռի ու տգեղ կողմերը մեծացնելով ու աշխարհքի առաջ ծաղրի առարկա շինելով հային և հայի անունը»։ «Իրանց այս ընթացքով նրանք վնասել են ժողովրդի զարգացման գործին և հուսահատեցրել են»։ «Եվ ի՞նչու»․․․ հարց է տալիս լրագիրն ու պատասխանում. «Որովհետև զուրկ են եղել կանոնավոր և հիմնավոր կրթությունից, որովհետև բոլորն էլ մեծ տիրացուներ են եղել, սկսած հենց Ստեփաննոս Նազարյանցից, որոնց հորդորել են, նոր ժամանակի պահանջին համեմատ, միջազգային տիրացուները»։

Խոստովանք լինի, այս վերջին տողերը ես լավ չեմ հասկանում։ Մենք գիտենք, որ Նոր-Դարը միջազգային տիրացուներ հակառակ կուսակցության մարդկանց է անվանում, բայց այստեղ ի՞նչ բան ունի Ստեփաննոս Նազարյանցը, ո՞վ է նրան հորդորել։ Այս անախրոնիզմն էլ, երևի, արել է այդ կուսակցության հիմքին զարկելու համար, և սրանից պետք է հասկանալ այն խոսքերի արժեքը, որոնցով մի ուրիշ առաջնորդողում աղաղակում է, թե ինչ որ ունեցել ենք՝ առաջ է եղել։ Այս մի շատ խավար ու տմարդի ձև է, որ ընդունակ է ամեն բան խառնաշփոթ անելու, նույնիսկ պարզ հասկացողություններն ու տրամաբանությունը և այսպիսի աբսուրդներ ասելու, թե ով որ հարձակվում է իր ազգի պակասավոր կողմերի վրա, նա տիրացու է։— Ինչո՞ւ. որ հայ գրողներին ասի տիրացուներ։ Բայց այս մարդիկ եթե երկու խոսք են ասում, մեջը երեք հանցանք կա անպատճառ։ Նույնպես և այդ նախադասությունը, բացի այն, որ մի մութ մտքով արած անախրոնիզմ և մի այլանդակ աբսուրդ է, միաժամանակ իր մեջ պարունակում է անխիղճ զրպարտություն. իբրև թե գրողները հայի մեջ միմիայն պակասություններ են տեսել, հոռի ու տգեղ կողմերն են մեծացրել ու ծաղրել աշխարհքի առաջ և վնասել են ժողովրդի զարգացման գործին։ Բայց բանն ասելը չէ, բանը ապացուցանելն է. ցույց տվեք տեսնենք մեր ո՞ր բանաստեղծը միմիայն հայի հոռի կողմերը երգեց, որ արժանացավ ձեր այսօրվա նախատինքին։ Ի՞նչպես չեք պատկառում Ալիշանի Նվագներից, ի՞նչպես չեք քաշվում Գամառ-Քաթիպայի ազատ երգերից, ի՞նչպես չեք ամաչում Պեշիկթաշլյանի աղու մրմունջներից, Շահազիզի ու Դուրյանի գործերից։ Գուցե նոր բանաստեղծներն են այդպիսի հրեշավոր երգեր երգել, ցույց տվեք տեսնենք ով է նա։ Մի՞թե մեր միակ

Հոդվածում խոսվում է նրա մասին, որ ժամանակին մեր լրագիրները գրականախոսներին ու մեր գրականությունը ներկայացրել են միայն բացասական կողմից։Ներկա ժամանակներում շատ զուգահեռներ կարող ենք ներկայացնել հոդվածի հետ, որոնցիցմեկը մարդկանց կարծիքները, լրատվամիջոցներն ու էջերն են։ Հաճախ մարդիկ իրենց<<կարծիքը>> տվյալ տեսանկյունից են ներկայացնում են ստիպված լինելով, այլ ոչ թե ինքնակամ։ Բազմիցս այդ ներկայացված կարծիքը ավելի շատ լինում է հասարակության կարծիքը, քան լրագրողի կամ գրականախոսի, հաճախ նրանք ստիպված են լինում դա անել սեփական անձը պահպանելու, գումար գանձելու կամ  իրենց անունը բարձր պահելու համար։

Կարող ենք զուգահեռ բերել նաև հոդվածի հակադարձ օրինակը։ Վերջերս մեր մասին միայն լավն ենք խոսում։ Ամենուր անկանգ մեզ գովում ու բոլորին ինչ-որ բան ենք ապացուցում։ Ըստ իս մեր ժամանակներում, մեր ժողովրդին այդպես հիպնոզացնելը միայն վատին է հանգեցնելու։ Եվ ինչու ոչ՝ կարելի է ասել մենք արդեն զգում ենք այդ խաբկանքի ազդեցությունը։ Մեզ գովելով ժողովուրդը առաջ չի շարժվում, մտածելով թե այսպես թե այնպես արդեն շատ գլուխ գովալու տեղ ունենք, սակայն ինչպես գործն է ցույց տալիս գլուխ գովելիս խոսում ենք մենակ անցյալ ժամանակներով։ 

Рубрика: Հայոց լեզու (խորացված)

Смартфоны. Սմարթֆոններ. Թարգմանություն:

Այսօր սմարթֆոնները անվանում են փոքր գրպանի սարք, որը փոխարինում է բջջային հեռախոսին և համակարգչին: Անգլերենում սմարթֆոնը նշանակում է խելացի հեռախոս: Չնայած նրան, որ բջջային հեռախոսները գրեթե միշտ ունեին լրացուցիչ գործողնություններ, ժամանակի ընթացքում ավելի ու վալեի խելացի մոդելներ էին թողարկվում: Նման մոդելների ավելացված ֆունկցիանալությունն ու հաշվարկային հզորությունն ընդգծելու համար ներդրվեց հենց սմարթֆոն տերմինը:

Смартфон

	
Рубрика: Հասարակագիտություն

Խրախուսում և պատիժ

Խրախուսումն ու պատիժը դեռևս ամենաարդյունավետ տարբերակներն են մարդուն ենթակայեցնելու համար: Խրախուսելու ու պատժելու հազարավոր տարբերակներ կան: Հաճախ մարդկանց խրախուսում են նաև առանց գիտակցելու, պարզապես իր համար հաճելի մի քանի բառ ասելով: Իսկ պատիժը ամեն մարդու վրա տարբեր ազդեցություններ կարող է անունենալ, քանի որ մարդիկ կան դրանից կսաստվեն, մարդիկ էլ կան՝ ավելի կբռնկվեն:

  • Մարդկանց խրախուսելու եղանակները

Բարի, ոգևորող խոսքեր ասել, պարգևատրել, նվեր անել, կամ նունիսկ պարզապես միշտ իհիշեցնել իրեն, իր իսկ հաջողությունների մասին ու դրանով խրախուսել

  • Պատժի մոտեցումները

Դրանք տարբեր են, ամենադաժանը մի քանի տարի ազատազրկումն է

  • Խրախուսման, պատժի և արդարության առնչությունը

Փոխկապակցված են միմյանց հետ

Рубрика: Հայոց լեզու (խորացված)

Բացահայտչի կետադրություն

  1. Այս անգամ նրան դիմաավորեց հանքերի կառավաարիչը՝ Սուլյանը, ևբառաջնորդեց այն տեղերը, որտեղ ենթադրվում էին նավթերի նշաններ։
  2. Բկի հեռավար կողմում ՝ հողե մի փոքրիկ թմբի վրա՝ երկաթյա նավթային ամբարների առջև կանգնած էր Շուշանիկը՝ անբաժան մոխրաագույն շալն ուսերին։
  3. Անտոնինա Իվանովնան Շուշանիկի նկատմամբ զգում էր նախանձ, մի զգացում, որի դեմ էր ամբողջ հոգով և որպես խելաացի կին՝ դատապարտում էր իրեն։
  4. Ն հաճախ էր հարց տալիս իրեն, թե ինքը՝ միլիոնատիրոջ կինը, բախտավոր է արդյոք և ցավով հասկանում էր, որ այո՛, ինքը՝ որպես կին, դժբախտ է, բայց երջանիկ՝ որպես մայր։
  5. Ուրախության աղաղակ բարձրացավ, երբ դրսում երևացին օրվա անձնազոհ հերոսները՝ Չուպրովը, Ռասուլը և Կարապետը։
Рубрика: Անգլերեն

Correct the spelling and unjumble the words

We are living in age of information. Thats what I keep hearing on TV and reading in newspapers. We are information surrounded technology by that puts information at our fingertips. To get ahead, you need the latest information. Im nor really how much information how much information we need sure. Our brains can only handle a certain amount of information at a time. I reckon a lot of us have information overload. I’m sure before computers happen this came didn’t along. One problem with computers is the amount of personal information online. I worry about different info putting on confidential websites. the thing computers course great about Of is that have we disposal our at information much so. That’s pretty useful.

We are living in an age of information. That’s what I keep hearing on TV and reading in newspapers. We are surrounded by information technology that puts information at our fingertips. To get ahead, you need the latest information. I’m not really sure how much information we need. Our brains can only handle a certain amount of information at a time. I reckon a lot of us have information overload. I’m sure before computers came along this didn’t happen. One problem with computers is the amount of personal information online. I worry about putting confidential info on different websites. Of course the great thing about computers is that we have so much information at our disposal. That’s pretty useful.

Рубрика: Անգլերեն

Translate this passage into Armenian

Զարմանում եմ, թե քանի պատահականություն եմ ունեցել իմ կյանքում: Ես ունեցել եմ մի քանի լուրջ պատահականություն, որոնք ավարտվել են հիվանդանոցով: Ճանապարհատրանսպորտային պատահարներն ամենավատն են: Նրանք միշտ ցավոտ են: Աշխատանքի հետ կապված շատ վթարներ չեմ ունեցել: Ենթադրում եմ, որ դա այն պատճառով է, որ ես գրասենյակային աշխատանք եմ կատարում, և դա այնքան էլ վտանգավոր չէ: Իմ վթարների մեծ մասը տան շրջապատում են: Ես կորցրել եմ հաշիվը, թե քանի անգամ եմ մուրճով հարվածել եմ բութ մատիս: Ես իսկապես լավ եմ կանգնելուց և գլուխս ինչ-որ բանի խփելուց: Ես այնքան վատ չեմ, որքան իմ ընկերը: Նա իրական վթար է, որը փնտրում է ինչ-որ տեղ: Գրեթե ամեն անգամ, երբ հանդիպում ենք, նա ինչ-որ պատմություն ունի պատմելու իր վերջին պատահարի մասին: Նա բավականին անհավատալի է: Կարծում եմ ՝ շատ մտահոգ կլինեի, եթե ես լինեի նրա մայրը:

I wonder how many accidents I’ve had in my life. I’ve had a few serious ones where I’ve ended up in hospital. Traffic accidents are the worst. They’re always painful. I haven’t had too many work-related accidents. I suppose that’s because I do office work and that’s not so dangerous. Most of my accidents are those around the house. I’ve lost count of the number of times I’ve hit my thumb with a hammer. I’m also really good at standing up and hitting my head on something. I’m not as bad as my friend though. He’s a real accident looking for somewhere to happen. Almost every time we meet, he has some story to tell about his latest accident. He’s quite unbelievable. I think I’d be very worried if I were his mother.

Рубрика: Նախագիծ

Մեր ամենօրյա սննդի կարգավորումը:

«Մխիթար սեբաստացի» կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցները չունեն հնարավորություն առողջ սնվելու հարմարեցված իրենց ժամատախտակին:

Ինովարիում նախագծի շրջանակներում փորձում են առաջ քաշել Սեբաստացիական համայնքում առկա խնդիրները և դրանց հնարավորինս պարզ ու խելամիտ լուծումներ տալ: Որպես առաջնային խնդիր վերցրել ենք սննդի կարգավորումը: Այստեղ կներկայացնենք խնդրի արմատները, պատճառներն ու հետևանքները:

Ինչպես գիտենք կրթահամալիրը չունի սննդի սպասարկման կետ, ինչի պատճառով կրթհամալիրի սովորողներն ու դասավանդողները սնունդ գնում են դրսից, ինչին հետևում են դասաժամից ուշանալը, դասին չմասնակցելը, առողջական խնդիրները, սովածությունը և ժամանակի ոչ ճիշտ բաշխումը: Կրթահամալիրում գործել է սննդի կետ, սակայն այն գործում էի ինքնասպասարկմամբ, ինչը մի շարք բարդություններ է առաջ բերել, ինչից հետո պարզապես փակվել է:

Սովորողներն ու դասավանդողները բավական երկար ու շարժուն օր են ունենում դպրոցում՝ ինչը ավելի է մեծացնում սննդի պահանջը: Այս պատճառով կարծում ենք, որ սննդի խնդիրը ամենակարևորն ու առաջնայինն է:

Կարծում ենք, որ ճիշտ է կրթահամալիրում մեզ սպասարկող սննդի կետ ունենալը: Ինչպես նաև ունենալ ժամեր սնվելու համար, հարմարեցված մեր ժամատախտակին: