Рубрика: Անգլերեն

08.02.2021

EX. 7

Complete the text with the correct forms of the verbs in brackets.

Sarah 1. teaches (teach) in a big London school. Many of her students 2. speak English school and a different language at home. She often 3. helps (help) them with their English, but they also 4. learn (learn) from their friends. Today is Monday. It’s 10 o’clock and Sarah 5. teaches (teach) science. Two of the students are from other countries and they 6.do not (not/speak) English very well. At the moment, a special teacher 7. helps (help) them. She 8. explains (explain) some new words to them.

EX. 8

Complete the questions.

  1. Listen! What are they singing (they/sing)?
  2. Do you know (you/know) the answer?
  3. What language they usually speak (they/usually/speak)?
  4. What’s funny? Why are you laughing (you/laugh)?
  5. What are you looking for (you/look/for)? Can I help?
Рубрика: Հայոց լեզու, Հայոց լեզու (խորացված)

Բ-Պ-Փ. Ուղղագրություն

Կետերի փոխարեն գրել բ, պ կամ փ

ա. գինարբուք, աղբակույտ, ամփոփել, ամպահովանի, երրեսրբիչ, աղբյուր, սփրթնել, սբրդել, թմբլիկ, դրմբոց, թրմբալ, թփրտալ, խաբկանք, խափշիկ, անխաբ, անխափան, անկապտելի, կապմկպել, ձերբազատվել, դարբին, ուրբաթ, համբերություն, շամփուր, ծոփավոր, Ծոփք, սրբապատկեր, ժայռապատկեր, կոփ, նրբահնչյուն, Աբխազիա, Հակոբյան, ընդհուպ, գռփել, հարբուխ, ըմբոշխնել, բամփ, բամփել, ամպշող, հուսախաբ, խծբծանք, արբենալ, Արփինե, դարպաս, սիբեխ, ըմբշամարտ, տրոփյուն, հբանցիկ, ներբան, ներբող, տարբողել, տարբանք, ճողոպրել, պատշգամբ, տարբերություն, սրբատեղի, աղբանոց, նրբիրան, կոփվել, շփերթ, ակնակապիճ, գիպս, շամփուր, ճամպրում, սփոփել, գրաբար, որբևայրի, ամբարիշտ, երբեմն, երփնագույն, աղբարկղ, թարբ, ծովափ, իբրև, երբ, փափագ, պափակ, ճամփորդ, Համբարձումյան, լիրբ, թփթփացնել, երբեմնի, երբևէ, դափնեպսակ, թափք, ծփծփան, ողբաձայն, դափնեվարդ, ողբերգակ, խափուսիկ, ցայտաղբյուր, տուրուդմբոց, թեպետ.

բ. երկնահուպ, թփուտ, արբշիռ, ամբարձիչ, ապշել, հապշտապ, հափշտակել, հապճեպ, խաբել, խարխափել, համբույր, ներամփոփ, ապստամբել, Հռիփսիմե, ձերբակալել, թմբկաթաղանթ, երփներանգ, հուպ տալ, վիրաբ, քարակոփ, սեփ-սև, նրբանկատ, թափառաշրջիկ, ամենասուրբ, աղբահան, լեփ-լեցուն, շեղբ, ժպտուն, դեփ-դեղին, նրբաճաշակ, ոսկեծոփ, ոսկեծոփ, ալեծուփ, նրբին, աղբատար, նրբերշիկ, գամփիկ, հղպանալ, ողբերգություն, դափնի, ճեպընթաց, Գաբրիել, շերեփուկ, հպվել, նրբանցք, թափանցիկ, հարբեցող, պարփակվել, փրփրադեզ, ափսե, ափսոսալ, Սերոբ, խափեբա, ճողփյուն, հենացուփ, բորբ, համբակ, եղբայր, թափթփել, կառափնարան, ջրարփի, սրտատրոփ, սրբազան, սրբագրիչ, շաբաթ, որբանոց, աբխազ, խոպան, խոփ, ծփծփալ, սարսափելի, սասափյուն, շեփորահար, սերփական, սեփական, ծպտուն, սեպտեմբեր, երբևիցե, սափոր, սաբրիչ, կափ-կանաչ, աղբահավաք, ամրակոփ, դափնեվարդ, ողբանվագ, սրբավայր, գողմաբղբ, թափթփուկ, նրբակազմ, աբղակալ, ակնաղբյուր, արամբի:

Լրացնել բաց թողնված տառերը՝ բ, պ կամ փ

Վարպես Հակոբը հմուտ դարբին էր: Եղբոր՝ Գաբրիելի հետ գատափին՝ աղբյուրի մոտ, մի փոքրիկ հողակտոր մաքրել էր աղբից, ցանկապատել դարպաս դրել և հիմնել դարբնոց: Գաղթել էին Արևմտահայաստանից: Երբեմն հավաքվում էինք վարպետի տան պատշգամբում և խնդրում պատմել իր ողբերգական կյանքից, երբեմնի հայրենիքից: Հափշտակությամբ լսում էինք նրան:

— Ամբարիշտ թշնամուն հակահարված տալու նպատակով հապշտապ կազմեցինք զորագնդեր, — պատմում էր նա բամփ ձայնով: — Մեր սուրբ հողը թանկ էր բոլորիս համար: Դիմադրեցինք մի քանի շաբաթ, սարսափելի օրեր տեսանք: Վերջը հարկադրաբար թողեցինք մեր տունուտեղը և հուսախափ, ընկճված բռնեցինք օտար աշխարհների ճամփաները:

Մանկությունը բնօրրանի մասին խոսելիս վարպես Հակոբը սփրթնում էր. զգում էինք, որ սիրտսը թփրտում թ, չի կարողանում ձերբազատվել հոգին կրծող ցավից: Ժայռակոփ այդ մարդու ակնակապիճները սևանում էին, և կոփերի տակ ծովանում էր թախիծը: Զգում էինք հայրենիքը տեսնելու այն ահագնացող փափագը, որից պապակվում էր սիրտը: Աչքը երկնահուպ լեռներին, ոսկեծուփ հորիզոնին՝ ինքնավերաբար խաղում էր ասեղնագործ բարձի ծոփերի հետ, և հավանաբար աչքերի առջև գծագրվում էին մայրը՝ Հռիփսիմեն, հայրը՝ Սերոբը ապա գաղթականներով լեփ-լեցուն ճամփաները, որբանոց, քաղցի ու կեղտի մեջ խարխափող որբեր: Այդ պահերին վարպետը կծկվում էր, խեղճանում, իսկ մենք նրբանկատորեն լռում էինք:

Рубрика: Հայոց լեզու

Մեր ժամանակակիցը. Լուսինե Եղյան

Փորձում եմ ուսումնասիրել ու ճանաչել մեր ժամանակակիցներին, որպեսզի շարժվենք ժամանակին հավասար: Այս անգամ կարդացի ու ճանաչեցի Լուսինե Եղյանին:

Իմ կարծիքով Լուսինե Եղյանի ստեղծագործությունները երազկոտ ու ռոմանտիկ մարդկանց շատ համապատասխան են: Լուսինեն իր ստեղծագործություններում շատ է դնում համեմատականներ կյանքի դրվագների, զգացմունքների ու առարկաներիի միջև: Խոսում է սիրո, մահվան ու ընդհանուր մեր կյանքի ու կյանքի դժվարությունների մասին: Այն ինչը ինձ ամենաշատն է ձգում դեպի ժամանակակից գրականություն՝ դա գրելաձևն է: Օգտագործվում են բառեր, արտահայտություններ, որոնք մենք ներկայումս օգտագործում ենք առօրյայում, ինչը միանշանակ ինձ համար ավելի հաճելի, հիշվող ու հետաքրքիր է դարձնում պատմվածքը կամ բանաստեղծությունը:

Լուսինե Եղյանի ստեղխագործություններց կառանձնացնեմ երկու հատված, որոնք ինձ շատ են դուր եկել:

*

դու իմ շնչառության հոմանիշն ես
դու այն բառերի կույտն ես որոնք կարելի է ասել մեռնելուց առաջ
դու առավելապես ջուր ես ինչպես էս նողկալի մոլորակը
դու ինքնասպանությունն ես որը երբեք չեմ գործի
դու փախուստն ես. մայրիկին գրված նամակ
դու միակ նախամարդն ես որին կարելի է սիրել
դու ինձ հանդիպած ամենահին կողմնացույցն ես
դու թանկարժեք օծանելիք ես գրադարակի վրա դրված
և երբ ես մեռնեմ կվերջանա քո մասին բանաստեղծությունը

***
Մի՛ լացիր, դու արդեն մեծ աղջիկ ես
ու երևի ավելի մեծ քան պետք է…

Պա՛պ, սա լիրիկական բանաստեղծություն է քո աղջկա մասին,
Նրա, ով ցերեկ որոնեց,բայց հիվանդ գիշեր գտավ,
ով իրեն անդունդը գլորեց` առանց դժոխքի փոխելու,
վիրակապեց իր սաղավարտը, բայց մեռավ առաջին փամփուշտից,
նրա, ում մասին մենք դեռ երկար կխոսենք, բայց` ոչ հիմա…

ես երբեք չզգացի կոպերիս զանգվածը,
ինչպես դատարկություն չստացա, երբ ինձ բաժանեցի զրոյի,
եվ արդեն մայրամուտ է, մայրամուտ է, պա՛պ,
իսկ ես չեմ հասկանում արևածագի իմաստը…

մի՛ կեր, շատ դառն է. մենք տառապում ենք շաքարախտով,
իսկ մեռնելը երկնային լեզուն սովորելու միակ տարբերակն է,
մենք ուրիշ մեկին կփոխանցենք մեր ձեռքերը.

Այս չժանգոտվող բառերի մեջ ես էլի մենակ եմ
ու առաջին անգամ չեմ փնտրում ցավազրկողներ,
որովհետև սա բանաստեղծություն է քո առողջ աղջկա մասին,
նրա, ով երազանքներ չկառուցեց միայն մեկ կյանք ապրելու համար…

մի՛ տխրիր, սրանք հեռացումի խոսքեր չեն.
ես արդեն թափահարում եմ թևերս
ու նույնիսկ զգում եմ կոպերիս ծանրությունը,
սրանք ուղղակի նախադասություն չդարձած բառեր են ,
որտեղ ես չեմ կարողանում ժպտալ,
որտեղ իրականությունը մոխրագույն երանգ ունի,
իսկ ես կանաչ էի սրում…