Տարազը պատմական տարբեր դարաշրջաններում զանազան երկրներին, ժողովուրդներին, էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության որոշակի շերտերին բնորոշ հագուստ է ձևվածքի, գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի առանձնահատկություններով։ Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խորհրդանիշ է, որը տարբերվում է իր գույնով, հարդարանքով, զարդերով, զարդանախշերով, սանրվածքով, դաջվածքներով և այլն:
Բոլոր տարազախմբերում էլ տարազը կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից և զարդարանքից, ագանելիքից (գուլպա, ոտնաման, տղամարդկանցը` նաև ոտքի փաթաթան, սռնապան): Տարբերությունները ոճավորման մեջ են, իսկ հագուստի ոճը դրսևորվել է ձևվածքային լուծման, հիմնական ձևերի, հագնելու եղանակի, գունային համադրության, գեղազարդման եղանակների մեջ
Մոդան ստեղծվում է մարդկանց կողմից, որը ամեն տարի տարբերակվում է յուրահատուկ գույներով, կտորներով և այլն: Ուստի միշտ էլ կարելի է որևէ հարազատ մոտիվ գտնել նոր եկած ձևի մեջ: Այսօր ավանդական հայկական տարազի օգտագործման միակ տարբերակը հանրությանը ներկայացվում է ազգային երգի ու պարի խմբերի միջոցով: Նաև մեր օրերում սկսել են ազգային տարազներին բնորոշ յուրահատուկ զարդերը ու նախշերը օգտագործել որպես նորաձություն:
Ինչպես արդեն նշեցի, մեր օրերում տարազից որոշ զարդանախշներ օգտագործում են ժամանաակից զարդերի, պայուսակների, բեմային հագուստների, կամ նունիսկ առօրյա հագուստների մեջ, որպես նորաձևություն: Այժմ կան նաև բրենդներ, որոնք հիմնված են ազգային զարդանախշերի ու ազգային մոտիվների վրա:
Հիմա կներկայացնեմ տարբեր տարածաշրջանների հայկական հին տարազները:
- Հայկական տարազ

2. Զանգեզուրի տարազը

3. Արարատյան տարազ

4. Վասպուրականի տարազ

5. Տուրուբերանի տարազ

Հայ ժողովրդի տարազային քարտեզ


