Ինչպես գիտեք ես ու դասընկերս՝ Հարութը զբաղվում ենք պարուսուցմամբ: Սա մեր նախագծի առաջին շաբաթն էր, որը շատ հետաքրքիր անցավ: Այս շաբաթվա ընթացքում ծանոթացանք մեզ բաժին ընկած դասարանների հետ, որոշները մեզ արդեն ճանաչում էին, որոշներին էլ մենք էինք ճանաչում: Դասերը շատ պարտաճանաչ ու գեղեցիկ ձևով էին անցկացվում, նույնիսկ մեր սպասվածից էլ ավելի լավ: Մեր դասարանների հետ միասին շա՜տ նոր պարեր ենք սովորել, ինչպես նաև վերհիշել ենք դասարանների սիրելի պարերը:
Դասապրոցեսների ժամանակ մի քանի կադրեր եմ նկարել, որոնք կարծում եմ հետաքրքիր կլինի: